Սի Ծինփինը վերջին 6 տարում առաջին անգամ ժամանել է ԱՄՆ
Համաշխարհային ՄամուլՉինաստանի նախագահ Սի Ծինփինը 2017 թվականից ի վեր առաջին անգամ պաշտոնական այցով ժամանել է ԱՄՆ, նշում է Reuters-ը։ Այցը հաջորդել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությանը, որ նա ձգտում է վերականգնել հարաբերությունները Պեկինի հետ։ Սի Ծինփինի և Բայդենի հանդիպումը, ըստ Reuters-ի, տեղի կունենա «չորեքշաբթի առավոտյան՝ Սան Ֆրանցիսկոյի ծովածոցի տարածքում, գաղտնի վայրում»: Չինաստանի ղեկավարը կմասնակցի նաև Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության ֆորումի ամենամյա գագաթնաժողովին։
Սպիտակ տան ազգային անվտանգության խոսնակ Ջոն Քիրբին լրագրողներին ասել է, որ Բայդենը և Սի Ծինփինը կքննարկեն Գազայում Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի հակամարտությունը, ինչպես նաև Ուկրաինային աջակցելու ԱՄՆ ջանքերը: Օրակարգում առաջնային կլինեն տնտեսական հարցերը։