Նոյեմբերի 15-ից Հայաստանի բանկերի միության նախագահի պաշտոնը զբաղեցնում է Դանիել Ազատյանը
ՏնտեսությունՀայաստանի բանկերի միության (ՀԲՄ) ընդհանուր ժողովի կողմից 3 տարի ժամկետով ՀԲՄ նախագահ է ընտրվել Դանիել Նորայրի Ազատյանը։
ՀԲՄ գործունեության հիմնական նպատակն է Միության անդամ բանկերի շահերի ներկայացումը ՀՀ օրենսդիր և գործադիր մարմիններում, այդ թվում՝ ՀՀ կենտրոնական բանկում, տեղական և միջազգային կառույցներում:
Առաջիկա երեք տարիների ընթացքում նախատեսվում է ակտիվացնել ՀԲՄ դերակատարությունը հատկապես բանկային մասնագետների կրթության, բանկային ոլորտում վերջին տարիներին տեղ գտած փոփոխություններին և զարգացումներին համահունչ աշխատանքների իրականացման ասպարեզներում:
ՀԲՄ նորընտիր նախագահ Դանիել Ազատյանն ունի շուրջ 25 տարվա հարուստ աշխատանքային փորձ ֆինանսաբանկային համակարգում. եղել է Բանկի գործադիր տնօրեն, ինչպես նաև զբաղեցրել է ղեկավար պաշտոններ ՀՀ Կենտրոնական բանկում՝ հանդիսանալով Գործադիր կոմիտեի անդամ: