Թուրքիան շարունակում է ակտիվորեն զարգացնել «1 ազգ, 3 պետություն» հայեցակարգը․ թյուրքագետ
ԹուրքիաՊ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը Տելեգրամի իր ալիքում գրում է․
«Թուրքիան շարունակում է ակտիվորեն զարգացնել «1 ազգ, 3 պետություն» (Tek Millet, Üç Devlet) հայեցակարգը, որը ենթադրում է Ադրբեջանի և Կիպրոսի գրավված հատվածում ստեղծված «Հյուսիսային Կիպրոսի» ինտեգրում Թուրքիայի հետ։
Այս հայցեկարգի շրջանակներում երեկ Կիպրոսում ստորագրվել է 3 երկրների իշխող կուսակցությունների միջև համագործակցության հուշագիր։
Փաստացի՝ Հյուսիսային Կիպրոսը ի սկզբանե էլ Թուրքիայի նահանգներից մեկն էր, և շարունակում է այդպիսին լինել։ Այս պահին ընթանում է Ադրբեջանի և Թուրքիայի պետական ինստիտուտների ինտեգրացիա (առաջին հերթին՝ Զինված ուժերում)»։