Իրանը հրաժարվել է պատերազմել Իսրայելի դեմ․ Reuters
Համաշխարհային ՄամուլՆոյեմբերի սկզբին Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ «հստակ ազդանշան» է ուղարկել ՀԱՄԱՍ-ի առաջնորդին, որ երկիրը ՀԱՄԱՍ-ի անունից չի պատերազմի Իսրայելի դեմ: Այս մասին գրում է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի եւ ՀԱՄԱՍ-ի երեք պաշտոնյաների։
Խամենեին Իսմայիլ Հանիային ասել է, որ Իրանը, թեև ՀԱՄԱՍ-ի երկարամյա կողմնակիցն է, չի միջամտի մարտերին: Միևնույն ժամանակ երկիրը խոստացել է իր քաղաքական և բարոյական աջակցությունը ցուցաբերել ՀԱՄԱՍ–ին։
«Դուք մեզ չեք զգուշացրել հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակման մասին, և մենք ձեր անունից չենք պատերազմի»,– ասել է Իրանի գերագույն առաջնորդը։
Հաղորդվում է, որ նա նաև ճնշում է գործադրել Իսմայիլի վրա՝ լռեցնելու նրանց, որոնք հրապարակայնորեն կոչ են անում Իրանին և լիբանանյան նրա հզոր դաշնակից Հեզբոլլահին ամբողջ ուժով միանալ Իսրայելի դեմ պատերազմին: