Արևմտյան պետությունները տրամադրված էին Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտություն հրահրելուն․ Մատվիենկո
ՌուսաստանԱրևմտյան պետությունները տրամադրված էին Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտություն հրահրելուն։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն՝ Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպման ժամանակ:
Միևնույն ժամանակ, Մատվիենկոն նշել է, որ Ռուսաստանի համար շատ կարևոր է, որ Հարավային Կովկասը լինի կայուն և խաղաղ:
«Մենք տեսնում ենք, որ արևմտյան պետությունները տրամադրված էին միայն հակամարտություն հրահրելուն, մենք դրական քայլեր չենք տեսել խաղաղ օրակարգն առաջ մղելու համար։ Ադրբեջանի վրա ճնշում է գործադրվել ամենատարբեր հարթակներում, դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի»,- ասել է Մատվիենկոն՝ նշելով, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները զարգանում են արագ տեմպերով: