Թուրքիան և Գերմանիան կարող են փրկել Մերձավոր Արևելքը Գազայում հակամարտության կրակից․ Էրդողան
ԹուրքիաԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան և Գերմանիան համատեղ ջանքերով կարող են փրկել Մերձավոր Արևելքը «Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտության կրակից», որը տարածվում է ողջ տարածաշրջանում։ Այս մասին նա ասել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ կայացած մամուլի ասուլիսում, որը հեռարձակել է TRT Haber-ը։
«Եթե մենք՝ Թուրքիան և Գերմանիան, կարողանանք ապահովել հումանիտար հրադադար, մենք հնարավորություն կունենանք կանխելու հակամարտության կրակի տարածումը ողջ տարածաշրջանում։ Հրադադարը բոլորիս առաջնահերթությունն է»,- ասել է Էրդողանը:
Մինչ այս, Թուրքիայի ղեկավարը հայտարարել էր, որ Անկարան Եվրամիությունում հստակ դիրքորոշում չի տեսնում պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման ֆոնին։