Ավելի քան 2 հազար փաստաբան Իսրայելի դեմ հայց կներկայացնի «Գազայում ցեղասպանության» համար. Էրդողան
ԹուրքիաԱվելի քան 2 հազար փաստաբաններ Իսրայելի դեմ հայցեր կներկայացնեն տարբեր իշխանություններին Գազայի հատվածում նրա կատարած հանցագործությունների համար։ Այս մասին Ստամբուլում կայացած հանրային հանդիպման ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Հեռարձակումն իրականացրել է TRT Haber հեռուստաալիքը։
«Մենք բողոքներ կներկայացնենք անհրաժեշտ վայրեր՝ ավելի քան 2 հազար փաստաբանների մասնակցությամբ՝ կապված Գազայում ցեղասպանության հետ, մենք կհետևենք դրան, և [Իսրայելի կողմից] կատարած հանցագործությունների գինը կվճարվի», - ասել է Թուրքիայի նախագահը։ Նա կրկին Իսրայելին անվանել է ահաբեկչական պետություն՝ պաղեստինյան անկլավում իր ագրեսիվ գործողությունների համար։