Էրդողանը կրկին խոսել է Լեռնային Ղարաբաղի մասին
Աշխարհ«Ամբողջ արևմտյան աշխարհը խաչակիր իմպերիալիստական կառույց է միասին։ Ցավոք, ես դա տեսա նախորդ գիշեր (Գերմանիա) իմ այցի ժամանակ»: Այս մասին հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Թուրք նախագահը Բեռլինին կոչ է արել օգնություն ցուցաբերել պաղեստինցի գերիների ազատ արձակման հարցում։
Էրդողանը նաև նշել է, որ քանի որ Թուրքիան ուժեղանում է և պաշտպանում իր շահերը բոլոր ուղղություններով, նրա նկատմամբ թշնամանքի մակարդակն սկսել է աճել։
«Նրանք, ովքեր ասում են, թե ի՞նչ գործ ունենք Սիրիայի, Իրաքի, Ղարաբաղի, Լիբիանի, Բոսնիայի և Երուսաղեմի հետ», գիտակցաբար կամ անգիտակցաբար խոչընդոտում են Թուրքիայի մեծ երթին», ասել է նախագահը։