Բայդենը խոստովանել է, որ իր կինը հավանել է Մեքսիկայի նախագահին
Համաշխարհային ՄամուլԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մեքսիկացի գործընկեր Անդրես Մանուել Լոպես Օբրադորի հետ հանդիպման ժամանակ խոստովանել է, որ իր կինը՝ Ջիլը, հավանել է լատինաամերիկյան պետության ղեկավարին։ Այս մասին գրում է Daily Mail-ը։
«Մենք երեկ երեկոյան ընթրում էինք։ Դու նստել էիր կնոջս կողքին և այնքան հմայիչ էիր, որ անհանգստանում էի, թե դու նրան ավելի շատ ես դուր գալիս, քան ես»,- կատակել է Բայդենը։
Ի պատասխան՝ Մեքսիկայի առաջնորդը քաղաքավարի ժպտացել է և չի մեկնաբանել այս հայտարարությունը։