Հայտնի է դարձել մի քանի շաբաթվա ընթացքում Գազայի հյուսիսային հատվածը «մաքրելու» Իսրայելի ծրագրերի մասին
Համաշխարհային ՄամուլՄի քանի շաբաթվա ընթացքում Իսրայելը «մաքրման» գործողություն կիրականացնի Գազայի հատվածի հյուսիսում։ Այս մասին հայտնում է The New York Times-ը։
«Իսրայելի գործընկերներն ասում են նրանց (ամերիկյան պաշտոնյաներին - խմբ․) ակնկալել ևս մի քանի շաբաթ մաքրման գործողություններ հյուսիսում, նախքան Իսրայելն առանձին նախաձեռնություն կնախապատրաստի Գազայի հարավում և ընդլայնի հարձակումը», - ասվում է զեկույցում:
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել էր, որ իսրայելական զորքերը «գրավել և մաքրել են» Գազա քաղաքի արևմտյան հատվածը։ Նախարարի խոսքով՝ Իսրայելի պաշտպանության բանակն անցնում է Գազայի հատվածում գործողության հաջորդ փուլին։