Նեթանյահուն փորձում է վերականգնել իր կորցրած հեղինակությունն իսրայելցիների շրջանում․ Էրդողան
ԹուրքիաԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն փորձում է վերականգնել հրեական պետության բնակչության շրջանում հեղինակությունը՝ ռմբակոծելով Գազայի հատվածի հիվանդանոցները։ Համապատասխան հայտարարությամբ նա հանդես է եկել նախարարների կաբինետի նիստից հետո, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«Նեթանյահուն փորձում է վերականգնել իր կորցրած հեղինակությունն իսրայելցիների շրջանում՝ ռմբակոծելով հիվանդանոցները, պաշտամունքի վայրերը և դպրոցները», - ասել է Թուրքիայի նախագահը։
Նրա խոսքով՝ անկլավի գրեթե բոլոր հիվանդանոցները կա՛մ ավերված են, կա՛մ վնասված, կա՛մ օգտագործման համար ոչ պիտանի: