Մեքսիկայում բանտարկյալների կռվի պատճառով մահացել է 20 մարդ
Աշխարհ
Մեքսիկայի հյուսիս–արևելքում գտնվող Տամաուլիպաս նահանգի բանտում բանտարկյալների միջև ծագած կռվի հետևանքով զոհվել է 20, վիրավորվել՝ 12 մարդ, հաղորդում է Lenta.ru լրատվական կայքը։
Տեղական իշխանությունների հաղորդած տվյալներով՝ Մատամորոս քաղաքի բանտում երկու դատապարտյալների միջև ծագած վեճը վերածվել է մասսայական կռվի։ Այն դադարեցնելու համար բանտի աշխատակազմը ստիպված է եղել օգնության կանչել ոստիկանության ուժերին։ Կռվի և բանտարկյալների մահվան պատճառների մասին հստակ տեղեկություններ չեն հաղորդվում։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ