Գազայի հատվածում պատանդների ազատ արձակման վերաբերյալ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել
Համաշխարհային ՄամուլԻսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական խմբավորման բանակցողները նախնական համաձայնության են եկել Գազայի հատվածում պատանդների ազատ արձակման շուրջ։ Այս մասին հայտնում է NBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներին։
Նշվում է, որ Իսրայելի իշխանություններն այժմ պետք է հաստատեն այն։ Հեռուստաալիքի տվյալներով՝ նախնական համաձայնագիրը ներառում է ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող 50 կանանց և երեխաների փոխանակումը մոտ 150 պաղեստինցի բանտարկյալների հետ։
Մինչ այս լիբանանյան Al Shark թերթը, վկայակոչելով համաձայնագրի նախագծին ծանոթ աղբյուրներին, գրել էր, որ ՀԱՄԱՍ շարժումը Իսրայելի հետ հրադադարի պայմաններով մտադիր է օրական 10 իսրայելցի պատանդի ազատ արձակել։ Նշվում է, որ հրադադարը կտեւի հինգ օր։