Ձայնագրության մեջ տեղի ունեցող խոսակցությունը լրիվ վերացական ու ենթադրական բնույթ ունի. Չալաբյան Եվրոպան պետք է ուղիղ խոսի Պուտինի հետ․ Ստուբի կոշտ ուղերձը Երեք տարի անց արցախյան հակամարտությունը մնում է չլուծված. Հայ դատ 4։1 հաղթանակ ու կիսաեզրափակչի ուղեգիր․ Կանադան հաղթահարել է Գվատեմալայի արգելքը Ֆրանսիայում գործադուլ է․ արհմիությունները մեծացնում են ճնշումը կառավարության վրա «Փելիկանսը» հաղթել է «Ուորիորզին»․ Ֆիրսը գրանցել է իր առաջին տրիպլ-դաբլը Կանադային՝ 6։2․ ԱՄՆ-ի հոկեյիստուհիները կրկին աշխարհի չեմպիոն են «Խցանումները միայն տիկին Հակոբյանին չեն նյարդայնացնում»․Ավինյանը՝ Աննա Հակոբյանին Մեդվեդևը հաղթել է Կոբոլիին․ հաջորդ մրցակիցն Ալկարասն է 69 րոպեում՝ 6։2, 6։2․ Ալկարասը հզոր մեկնարկ է տվել ամփոփիչ մրցաշարին Արմեն Գրիգորյանի հայտարարության մի մասի հետ համաձայն չեմ, մի մասի հետ՝ համաձայն. Ռուբինյան Վերջին տեղից դուրս գալու առաքելությամբ․ Ֆրանկը գլխավորել է «Քրիսթալ Փելասը» 

Պաշտոնյաների ձախողումներն ու «կիքսերը». Արմեն Մելիքբեկյան

Վերլուծական

Հայկական ֆուտբոլում վերջին տարիներին բավական ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում, ընդհանրապես տպավորություն է, որ ՀՖՖ-ին չի հաջողվում դուրս գալ սկանդալների անվերջանալի թվացող շղթայից: Սկսենք ոչ վաղ անցյալից: Մինչ հեղափոխությունը ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, թերևս, ամենաքննադատված պաշտոնյաներից մեկն էր: Նրա ղեկավարման տարիներին Հայաստանի ֆուտբոլի հավաքականը որևէ քիչ թե շատ շոշափելի արդյունք և հաջողություն չգրանցեց` մշտապես հետ գնալով  դասակարգման աղյուսակում, եղան նաև կոռուպցիոն սկանդալներ: Անգամ ֆեյսբուքում խումբ էր բացվել, որն այդպես էլ կոչվում էր՝ «Պահանջում ենք Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը»:

Հեղափոխությունից հետո ՀՖՖ նախագահը հրաժարական տվեց` իր պաշտոնը փոխանցելով այն ժամանակվա ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանին, ով նույնպես տվյալ դիրքում ոչնչով աչքի չընկավ: Այնուհետև սկսվեց ներկայիս նախագահ Արմեն Մելիքբեկյանի էպոխան, ում, ըստ լրատվամիջոցների, այդ պաշտոնում նշանակվելու համար ընտրել էր անձամբ Նիկոլ Փաշինյանը: Այդ նույն ժամանակ Փաշինյանը և ՀՖՖ նախագահը բավական հավակնոտ խոստումներ էին շռայլում` խոստանալով հասնել նրան, որ 2050 թվականին ֆուտբոլի մեր ընտրանին դառնա աշխարհի կամ եվրոպայի առաջնության մեդալակիր։ Այն, ինչ եղավ դրանից հետո, անչափ հուզիչ էր:

Իսկ եղավ այն, որ ընտրանին տապալեց թե՛ աշխարհի, թե՛ եվրոպայի առաջնության ընտրական փուլերը` որոշ խաղերում պարտվելով 4:0, 6:0 և 9:0 հաշիվներով: Հայաստանի առաջնությունից անհասկանալի պատճառներով դուրս մնացին բազմաթիվ ակումբներ, իսկ թիմերի 70 տոկոսը շարունակում է կոմպլեկտավորվել արտասահմանցի խաղացողներով, որովհետև ոչինչ չի արվում մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման համար: Մելիքբեկյանը հայտնվեց նաև կոռուպցիոն սկանդալի կիզակետում, երբ հենց Ռուբեն Հայրապետյանի կողմից մեղադրվեց ՀՖՖ ֆինանսական միջոցները յուրացնելու մեջ: Գործը, իհարկե, ջրվեց։

Վերջերս էլ «Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմոնյանը ծավալուն հարցազրույց է տվել ակումբի մամուլի ծառայությանը, որի ընթացքում հայտարարել է, որ ՀՖՖ ղեկավարությունը ոչ կոմպետենտ է և ինքը «Փյունիկի» անունից անվստահություն է հայտնում Արմեն Մելիքբեկյանին:

Սկանդալներն այսքանով չեն ավարտվում:  Վերջին 3 տարում Հայաստանի առաջնությունը լքել է չորս մարզային թիմ: Բոլորին է հայտնի, որ նրանք հեռացել են ՀՖՖ ղեկավարության հետ աշխատանքից դժգոհ լինելու պատճառով: Ընդ որում, «Լոռի ՖԱ»-ն և «Սևան ՖԱ»-ն այդ կապակցությամբ պաշտոնական հայտարարություններ են արել։ «Սևան» ֆուտբոլային ակումբի պարագայում Ֆեդերացիայի ղեկավարությունը ոչ միայն գիտակցաբար ոչնչացրեց ակումբն, այլև արգելեց ակումբի սեփականատեր Տիգրան Հակոբյանին զբաղվել հայկական ֆուտբոլի զարգացմամբ՝ երեք տարի ժամկետով: Սակայն, այս գործողությունները որևէ կերպ ուսումնասիրության առարկա չեն դարձել:

Ամիսներ առաջ էլ սոցցանցի իր էջում աղմկահարույց գրառում էր արել ֆուտբոլի կանանց ազգային հավաքականի ավագ Օլյա Օսիպյանը: Մեջբերում ենք. «Ազգային հավաքական հրավիրում են՝ ոչ թե սպորտային սկզբունքից ելնելով, այլ անձնական նկատառումներից և քմահաճույքներից»:

Այս խոսքերի հեղինակը, այո՛, ոչ ավել, ոչ պակաս, ազգային թիմի ավագն է: Մինչ այդ էլ հավաքականից հեռանալու մասին էր հայտնել տղամարդկանց հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը:

Իսկ այժմ ուշագրավ համեմատականներ: Ահա թե ինչ չնչին կիքսերի պատճառներով են հրաժարական ներկայացրել Մելիքբեկյանի արտասահմանյան գործընկերները: Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայի նախագահ Ռուբալեսը հրաժարականի դիմում ներկայացրեց ոչ թե ոլորտը տապալելու, այլ....Իսպանիայի կանանց հավաքականի խաղացողներից մեկին պարգևատրման արարողության ժամանակ համբուրելու համար: Սլովենիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը հրաժարական էր տվել, քանի որ համաձայնության չէր հասնում ազգային հավաքականի խաղացողների հետ՝ տրամադրվելիք պարգևավճարների չափի մասով: Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Նոել Լը Գրեն հրաժարական էր ներկայացրել Զինեդին Զինադի հասցեին հնչեցրած վիրավորական խոսքերից հետո:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լավրովը նշել է, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդների հանդիպումը օգտակար կլինի Ձայնագրության մեջ տեղի ունեցող խոսակցությունը լրիվ վերացական ու ենթադրական բնույթ ունի. ՉալաբյանԵվրոպան պետք է ուղիղ խոսի Պուտինի հետ․ Ստուբի կոշտ ուղերձըԵրեք տարի անց արցախյան հակամարտությունը մնում է չլուծված. Հայ դատ4։1 հաղթանակ ու կիսաեզրափակչի ուղեգիր․ Կանադան հաղթահարել է Գվատեմալայի արգելքըԿալիֆոռնիան դատական ​​հայց է ներկայացրել OpenAI-ի դեմ՝ հանրային անվտանգությանը սպառնալու համարՖրանսիայում գործադուլ է․ արհմիությունները մեծացնում են ճնշումը կառավարության վրա«Փելիկանսը» հաղթել է «Ուորիորզին»․ Ֆիրսը գրանցել է իր առաջին տրիպլ-դաբլըՆոյեմբերի սկզբին Պակիստանում ձերբակալվել է 796 աֆղան քաղաքացիԿանադային՝ 6։2․ ԱՄՆ-ի հոկեյիստուհիները կրկին աշխարհի չեմպիոն ենՌամաֆոսան կոչ է արել Մասկին հավատարիմ մնալ Հարավային Աֆրիկային «Խցանումները միայն տիկին Հակոբյանին չեն նյարդայնացնում»․Ավինյանը՝ Աննա ՀակոբյանինՄեդվեդևը հաղթել է Կոբոլիին․ հաջորդ մրցակիցն Ալկարասն էԲելգիան հայտարարել է Ռուսաստանի հետ հակամարտության նախապատրաստման մասին69 րոպեում՝ 6։2, 6։2․ Ալկարասը հզոր մեկնարկ է տվել ամփոփիչ մրցաշարինՕմանը և Իրանը քննարկել են ծովային ուղիների անվտանգությունը Արմեն Գրիգորյանի հայտարարության մի մասի հետ համաձայն չեմ, մի մասի հետ՝ համաձայն. ՌուբինյանՎերջին տեղից դուրս գալու առաքելությամբ․ Ֆրանկը գլխավորել է «Քրիսթալ Փելասը»Ինֆանտինոյի նոր մրցակիցը․ եվրոպական ֆեդերացիաները սատարում են Դիալոյին5 անպատասխան գոլ․ Գերմանիան ջախջախել է Նիդերլանդներին Սկանդալ ՔՊ-ում՝ Արմեն Գրիգորյանի շուրջ․ Զապն ու Օշականցի Գևորիկը դատվում ենPolitico. Կալասի բանակցություններից բացառումը արտացոլում է ԵՄ-ի ներսում ազդեցության ոլորտների շուրջ վեճըՊլեխանովի անվան համալսարանի Երևանի մասնաճյուղում ամփոփվեց FPV դրոնների դասընթացը78 ձայն՝ Ոսկանյանին․ ձյուդոյի ֆեդերացիայի նախագահը վերընտրվել էՎրաստանում ավարտվել է դեպի Ռուսաստանի սահման տանող կամրջի շինարարությունըԱրզումանյանը միացել է Ղազարյանին․ նոր զարգացում ֆուտբոլի ֆեդերացիայի ընտրություններից առաջՄիզապարկի քաղցկեղ․ փորձարկման ընթացքում կրկնության ռիսկը նվազել է 68%-ով«Հրավիրում եմ քննարկման». Ռուբինյանը ընդդիմադիրներին քաղաքական «գործա՞րք» է առաջարկումՌուբիոն բանակցություններ է վարել Բահրեյնի արտաքին գործերի նախարարի հետ՝ երկրի վրա Իրանի կողմից հասցված հարվածից հետոԵրկարակեցության նոր հուշում՝ աղիքային մանրէներից Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում. Թրամփի նոր քայլը, Իրանի սպառնալիքն ու ՈւկրաինանՍեմագլուտիդը փորձարկվել է 6–11 տարեկանների մոտ․ ի՞նչ են ցույց տվել արդյունքներըՇվեյցարիան պատրաստ է հյուրընկալել Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլը Միրզոյանն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը անդրադարձել են Կոսովոյում խաղաղապահ առաքելությանը Հայաստանի մասնակցությանը և դրա շարունակականությանըԿրծքագեղձի քաղցկեղ․ ԱՄՆ-ում նոր դեղային համակցություն է հաստատվելԱՄՆ-ը հայտարարել է Թրամփի վարչակազմի օրոք ավելի քան 2000 ահաբեկչի ձերբակալման մասին Մենք Սահմանադրության հարցը ժողովրդի հետ կորոշենք՝ առանց ընդդիմության.ԲադալյանՈՒղիղ․ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը պատասխանում է լրագրողների հարցերինԱդրբեջանցի զինծառայողը Անիի ուղղությամբ 6 կրակոց է արձակել․ գործը դատարանում էԱրհեստական եղջերաթաղանթ․ նոր հույս՝ տեսողությունը վերականգնելու համարԱՄՆ տրանսպորտի նախարարությունը պարզել է օդային երթևեկության խափանման հավանական պատճառը Լը Պենի առաջարկը բախում է առաջացրել Ֆրանսիայի նախագահական բանավեճում Այսօր բանտերը լցված են քաղաքական հալածանքի ենթարկվող մեր քաղաքացիներով». Լիլիթ ԳալստյանՖիդան. Ուկրաինայի վերաբերյալ համաձայնագիրը նաև խաղաղություն է նախատեսում ՌԴ-ի և Եվրոպայի միջև Ինքնավար զենքերի շուրջ բանակցությունները Ժնևում փակուղի են մտելՌուսաստանը ենթարկվել է 1441 ԱԹՍ-ի զանգվածային հարձակման, 800-ը՝ Մոսկվայի ուղղությամբՎենսը հայտարարել է ԱՄՆ-ում էլեկտրաէներգիայի հնարավոր անջատումների նախապատրաստական ​​աշխատանքների մասին Չշահարկեիք մարդու մահը. մենք ենք սպանե՞լ. խոսալ-թռնելն էլ նոր մշակույթա. Հասմիկ ՀակոբյանԱՄՆ-ը բացահայտել է Megaspeed-ի նկատմամբ քննության նոր մանրամասներՄոնղոլիայի նախագահը հայտարարել է հրաժարականի մասին
Ամենադիտված