Հայաստանի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Իսպանիայի իր գործընկերոջը
Աշխարհ
Վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսպանիայի Թագավորության վարչապետ Մարիանո Ռախոյ Բրեյին՝ Իսպանիայի Թագավորության վարչապետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Իսպանիայի Թագավորության վարչապետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ Ձեզ եմ հղում իմ անկեղծ շնորհավորանքները և լավագույն մաղթանքները:
Վստահ եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում Հայաստանի և Իսպանիայի միջև առկա բարեկամական հարաբերությունները կշարունակեն զարգանալ և ամրապնդվել՝ ի շահ մեր երկու ժողովուրդների բարօրության:
Ընդունեք, խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանացս հավաստիքը»:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի