Ալինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչում Կառավարությունն իր իսկ գրած ռազմավարության փոխարեն գիտությանը հերթական «փշրանքներն» է նետում Հայկական արտադրանքը՝ Մադրիդում․ Հայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ին Կապահովվի ինքնակամ կառույցների հաշվառման կարգավորումների լիարժեք և միասնական կիրառումը Արդեն կարոտում եմ հավաքականի մարզաշապիկը․ Մեսսի Թուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. Ֆիդան ԱՄՆ-ն ու Եվրոպայի մի շարք երկրներ ոչ միայն աջակցում, այլև խմբավորումներ են ստեղծում. Գեներալ Եվկուրով Կիևը ԵՄ-ից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի համար Թրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ ըմբշամարտի Մ-23 հավաքականների կազմերը ԱԱ-ում Հայաստանի զբոսաշրջային ապահովության և անվտանգության ցուցիչը կտրուկ վատթարացել է Գերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարում 

Տարվա սկանդալները. ովքեր են հայտնվել աղմկահարույց պատմությունների կիզակետում

Վերլուծական

2018 թվականին՝ Թավշյա հեղափոխության օրերին, Նիկոլ Փաշինյանն ամբիոնից վստահեցնում էր հանրությանը, որ իր թիմն անելու է ամեն ինչ, որպեսզի բարձրացնի ՀՀ միջազգային վարկանիշը, որը զգալիորեն տուժել էր ըստ նրա՝ վերջին 30 տարիներին իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում: Բացի այդ, Նիկոլ Փաշինյանը խոստանում էր, որ ի տարբերություն նախկին իշխանության ներկայացուցիչների՝ իր թիմի ներկայացուցիչները սկանդալների կիզակետում պարբերաբար չեն հայտնվելու և մնալու են օրենքի տառին և ոգուն հավատարիմ: Այդպես է դա, թե ոչ՝ դատեք ինքներդ: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում վերջին շրջանում սկանդալների կիզակետում հայտնված պաշտոնյաների 10-յակը։

Դիլիջանի համայնքապետ  Դավիթ Սարգսյանը, կարծես թե, սովորություն է դարձրել շուկայականից ցածր գնով պետական հողեր օտարելը: Այդ մասին մամուլում են բազմաթիվ գրառումներ եղել: Դիցուք՝ համայնքապետարանի ինտերնետային կայքից տեղեկանում ենք, որ Դիլիջանի համայնքի ղեկավարի 2022թ. մայիսի 20-ի թիվ 340-Ա որոշմամբ 2022թ. հունիսի 21-ին աճուրդի է ներկայացվել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Բնակավայրերի հողերից 240.0քմ հողամաս /Լոտ-17(ՔՀ-22)/, Դիլիջան քաղաք, Շամախյան փողոց թիվ 39/1 հասցեում բնակելի տան կառուցման նպատակով, 1680000 դրամ մեկնարկային գնով: Կայացած աճուրդում 1764000 դրամ առավելագույն գնով հաղթել է Դիլիջան քաղաքի Աբովյան փողոց թիվ 58/1 հասցեի բնակիչ Արշավիր Եսայանը, որի մասին հողամասերն աճուրդային կարգով օտարող հանձնաժողովի կողմից կազմվել թիվ 2 արձանագրությունը:

Այս տարվա ապրիլի 24-ին հայտնի էր դարձել, որ Փարաքար գյուղից հասած տեղեկությունների համաձայն՝ ուշ գիշերին Թաիրով գյուղում գործող «Կալիֆորնիա» գիշերային ակումբում թեժ կռիվ է եղել: Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանը եւ Գոռ անունով եւս մի անձ, իրենց ընկերների հետ միասին գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ, անհարկի վիճաբանել են նշված ակումբում գտնվող անձանց հետ, հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորել հաճախորդների, նշված ակումբի աշխատակիցների նկատմամբ, բռնություն գործադրել հաճախորդների նկատմամբ եւ ապակյա բաժակներով հարվածել պատերին, կոտրել ակումբի ապակիները, այնուհետեւ նույն վարքագիծը դրսեւորել ակումբից դուրս՝ ճանապարհի երթեւեկելի հատվածում, խափանել են ավտոմեքենաների բնականոն երթեւեկությունը: Ու սա ներվում է Նիկոլ Փաշինյանի իշխանության կողմից։ Ավելին՝ իրավապահները Փարաքարի գյուղապետի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի գործի վրա փորձում են աչք փակել ու կարճել այն:

Դատարանը Գյումրիի ավագանու իշխանական անդամ Երվանդ Խանամիրյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառել տնային կալանքը՝ 2 միլիոն դրամ գրավի դիմաց։ Խանամիրյանը ձերբակալվել է 50-ամյա տղամարդուն ծեծելու, խոշտանգելու ու հրազենային վիրավորում հասցնելու գործի շրջանակներում։

Մեկ այլ օրինակ՝ Սպիտակի խոշորացված համայնքի Սարամեջ բնակավայրի վարչական ղեկավարի ամուսնուն ծեծի ենթարկելու կասկածանքով ձերբակալված Գոռ Նիկողոսյանը ազատ է արձակվել, նրան այս պահի դրությամբ մեղադրանք առաջադրված չէ: Հիշեցնենք՝ մայիսի 18-ին, կեսգիշերին մոտ, Սպիտակի բժշկական կենտրոն բուժօգնության էր դիմել 42-ամյա Էդգար Հովհաննիսյանը, որը Սպիտակ խոշորացված համայնքի Սարամեջ բնակավայրի վարչական ղեկավար Թամարա Մինասյանի ամուսինն է: Բժշկական կենտրոնում ստանալով առաջին բուժօգնություն՝ տղամարդը դուրս էր գրվել, սակայն հաջորդ օրը կրկին դիմել էր բուժօգնության, այնուհետ տեղափոխվել Երեւան, նրա մոտ ախտորոշվել էր ուղեղի ցնցում: Տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի հետ կապված ձերբակալվել էր Սպիտակ խոշորացված համայնքի ղեկավարի որդին՝ Գոռ Նիկողոսյանը, ով այնուհետև ազատ է արձակվել:

Վերջերս դարձավ, որ Թալին խոշորացված համայնքի Արագածավան գյուղի ՋՕԸ վերահսկողության պետ ՔՊ-ական Սուրեն Թորոսյանը ծեծի է ենթարկել գյուղի 24-ամյա բնակիչ Արմեն Սահակյանին, որի մոտ ախտորոշված է էպիլեպսիա հիվանդություն։ Միջադեպը հրահրել էր Արագածավանի բնակիչների զայրույթը, վերջիններս փակել էին Գյումրի-Երևան ավտոճանապարհը։ Այնուհետև հայտնի դարձավ, որ վերջինս ձերբակալվել է, իսկ դրանից հետո ազատ արձակվել:

Շաբաթներ առաջ ՀՀ Հաշվեքննիչ պալատը խախտումներ է հայտնաբերել էկոնոմիկայի նախարարության կողմից գյուղատնտեսական կենդանիների պատվաստումների ժամանակ։ Խախտումներ են հայտնաբերվել նաեւ գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման, գյուղատնտեսական հումքի գնման կամ ներմուծման նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման հարցում։

ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ Հայկուհի Հարությունյանի նախագահությամբ, քննարկելով Ալբերտ Այվազյանի Շիրակի փոխմարզպետի հանրային պաշտոնը զբաղեցնելու ու միաժամանակ Ախուրյան խոշորացված համայնքի ավագանու անդամ լինելու հարցը, հանգել է այն եզրակացության, որ նրա կողմից անհամատեղելիության պահանջները խախտվել են։ Բայց, արի ու տես, որ փոխմարզպետը չի էլ պատրաստվում հրաժարվել երկու պաշտոններից և ոչ մեկից:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) գտել է, որ Շիրակի նախկին մարզպետ Նազելի Բաղդասարյանը շահերի բախում է թույլ տվել՝ հարազատ եղբորը նշանակելով «Ախուրյանի թիվ 1 դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի անդամ:  Պարզվել է, որ մարզպետի պաշտոնը զբաղեցնող Ն. Բաղդասարյանը 2022 թ. ապրիլին հաստատել է «Ախուրյանի թիվ 1 դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի կազմը, որում ընդգրկել է նաեւ իր եղբորը՝ Արման Բաղդասարյանին: Ընդ որում՝ վերջինս խորհրդի անդամ էր առաջադրվել հենց մարզպետի կողմից: Այս նշանակման մեջ ԿԿՀ-ն շահերի առերեւույթ բախման իրավիճակ է տեսել, ինչն էլ վարույթ հարուցելու հիմք է դարձել: Վարույթի հարուցման պահին գործող օրենսդրության համաձայն՝ «շահերի բախումն իրավիճակ է, երբ պաշտոն զբաղեցնող անձն իր լիազորություններն իրականացնելիս կատարում է գործողություն կամ ընդունում որոշում, որը ողջամտորեն կարող է մեկնաբանվել որպես իր կամ իր հետ փոխկապակցված անձի անձնական շահերով առաջնորդվել»: 

Ոչ պակաս սկանդալային իրադարձություն էր, երբ ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոյանը հարցազրույցներից մեկի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանում կարող են Հռոմի ստատուտի համաձայն կալանավորել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, եթե վերջինս ժամանի մեր երկիր: Այս հայտարարությունը ոչ միանշանակ ընդունվեց ռուսական կողմից և նույնիսկ ԱԳՆ մակարդակով հայկական գործընկերներից պարզաբանումներ պահանջվեցին:

Ամիսներ առաջ էլ ծեծկռտուք էր տեղի ունեցել Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի մասնակցությամբ:

Նշենք, որ վերը թվարկած դեպքերից և ոչ մեկի արդյունքում չեն գրանցվել հրաժարականներ, քաղաքական թիմի ղեկավարության կողմից չեն հնչել քաղաքական գնահատականներ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ալինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԿառավարությունն իր իսկ գրած ռազմավարության փոխարեն գիտությանը հերթական «փշրանքներն» է նետումՀայկական արտադրանքը՝ Մադրիդում․ Հայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ինԿապահովվի ինքնակամ կառույցների հաշվառման կարգավորումների լիարժեք և միասնական կիրառումըԱրդեն կարոտում եմ հավաքականի մարզաշապիկը․ ՄեսսիԹուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. ՖիդանԱՄՆ-ն ու Եվրոպայի մի շարք երկրներ ոչ միայն աջակցում, այլև խմբավորումներ են ստեղծում. Գեներալ ԵվկուրովԿիևը ԵՄ-ից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի համարԹրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ ըմբշամարտի Մ-23 հավաքականների կազմերը ԱԱ-ումՀայաստանի զբոսաշրջային ապահովության և անվտանգության ցուցիչը կտրուկ վատթարացել էԳերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարումՌուսաստանը համաձայն է Ռուբիոյի՝ Ուկրաինայում կարգավորման հեռանկարների գնահատականի հետ. Պեսկով Ոսկե մեդալ՝ ԱՊՀ երկրների Դելֆյան խաղերիցԵրևանում «BENTLEY»-ով հայտնաբերվել և ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ մեքենայի մեջ եղել է «Մակարով» տիպի ատրճանակԹրամփի վարչակազմը դադարեցրել է Microsoft-ի մասնակցությունը գրին քարտերի տրամադրման ծրագրին ՀՀ դեսպանն ու Ֆրանս-Հայկական առևտրաարդյունաբերական պալատի նախագահը քննարկել են արտահանման խթանումըFirebird AI-ն հերքել է ընկերության տվյալների կենտրոնի վերաբերյալ ՌԴ պաշտոնյայի պնդումներըՀԷՑ-ը պատրաստվում է ընդլայնել համագործակցությունը բանկային ոլորտի հետՄադուրոյին և նրա կնոջը մեղադրել են խոշտանգումներ իրականացնելու նպատակով դավադրության մեջՈստիկանության ստուգումների արդյունքում բաժին է ներկայացվել 77 անձԹրամփը խոստացել է մինչև նոյեմբերի 3-ը չհարձակվել Իրանի վրաՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 8-ինԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԹուրք-վրացական սահմանի մոտ գտնվող մայրուղում սողանք է տեղի ունեցել․ մեկ մարդ է զոհվել, վնասվել է ութ բեռնատարԴսեղ-Մարց ճանապարհը հոկտեմբերի 9-ից ժամանակավորապես կփակվիԳորիսում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները. Տոկաևը՝ «Թրամփի ուղու» մասին (տեսանյութ) Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոնՈղբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվելՍիրիան կարող է զորք ուղարկել Եմեն, ՆԱՏՕ-ն՝ փակել Ռուսաստանի ելքը Բալթիկ ծովՀարավային Կորեան Ուկրաինայից հետ է կանչել դեսպանին՝ ռազմագերիների շուրջ սկանդալի պատճառովԸնդդիմությունը նոր հարցման մեջ Իսրայելում ընտրություններից առաջ շրջանցել է Նեթանյահուի դաշինքին Էս ամենը ողբերգական հետևանք կարող էր ունենալ․ Փաշինյանի շանտաժն իր արդյունքը տալիս է․ՎարդանյանԴատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքըՊուտինը մեկնել է Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին Բացահայտվել է հանքարդյունահանման ապօրինի դեպքԵրևանն ու Լայպցիգը հռչակվել են քույր քաղաքներՀայաստանի տաղավարը՝ ԱՊՀ պետությունների մշակույթի և ազգային ուտեստների փառատոնին (տեսանյութ) Ինչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած ու Ադրբեջանի նարատիվների աջակիցներՄեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է ԵՄ-ի հետ ավելի սերտ համագործակցության ձգտել Չարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՓոփոխություններով զգալիորեն կբարձրացվի քննության արդյունավետությունը․ ՔԿ ղեկավարԴանիան առանց մարդկանց համաձայնության դիպֆեյքերի տարածման դեմ օրենք է մշակում Լիտվան կառաջարկի ԵՄ-ին արգելել ռուսական հացահատիկի տարանցումըԻրանը մտադիր է քննարկել էներգետիկ համագործակցությունը ԱՊՀ գագաթնաժողովումՓաշինյանը կհանդիպի Ալիևին և Պուտինին. ՌԴ ՊՆ-ն հայտնել է Խարկովի ևս մեկ բնակավայրի գրավման մասինԱՄՆ-ի առաջարկը Թեհրանի սեղանին է․ Արաղչին մանրամասներ է հայտնել Ուկրաինական կարգավորման գործընթացը փակուղու մեջ է․ ՌուբիոԿաշպիրովսկու մարմինը կարող են Ուկրաինա հասցնել ԵՄ երկրների տարածքով. Shot
Ամենադիտված