Արգենտինայի նախագահը առաջարկ է արել Զելենսկիին
Համաշխարհային ՄամուլԱրգենտինայի նորընտիր նախագահ Խավիեր Մայլին ժամանակ չի կորցնում իր պաշտոնում և արդեն հասցրել է զանգահարել Վոլոդիմիր Զելենսկիին։ Ինչպես ասել է Արգենտինայի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Դիանա Մոնդինոն, նա Զելենսկիին հրավիրել է Հարավային Ամերիկայի երկրներից մեկում կոնֆերանս անցկացնելու՝ նվիրված Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը, գրում են միջազգային ԶԼՄ-ները։
«Նրանք խաղաղության համաժողով են կազմակերպում Լատինական Ամերիկայում և Ուկրաինայում, և մենք մեզ առաջարկել ենք՝ որպես հյուրընկալող, եթե դա տեղին է», - ասել է Մոնդինոն:
Երկուշաբթի օրը՝ նոյեմբերի 20-ին, հայտնի դարձավ, որ Արգենտինայի նախագահական ընտրություններում հաղթել է «Ազատությունը գալիս է» կուսակցության առաջնորդ Խավիեր Մայլին։ Քվեարկության արդյունքների հրապարակումից հետո իր առաջին հայտարարության մեջ նա հարավամերիկյան երկրներում ստեղծված իրավիճակը անվանել է «կրիտիկական» և խոստացել շտկել այն։