Թուրքիան ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ
Թուրքիա
Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Նուրի Էրսոյը հայտնել է, որ Թուրքիան ընտրվել է Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ։
Այս մասին գրում է ermenihaber-ը՝ հիշեցնելով, որ նախկինում Թուրքիան 2 անգամ (1983-1989թթ. և 2013-2017թթ.) եղել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեում։
Նոյեմբերի 23-ին Ֆրանսիայում գումարված «Մասնակից պետությունների Գլխավոր ասամբլեայի 24-րդ» նստաշրջանում Թուրքիան, քվեարկության արդյունքում ստանալով 137 ձայն, 2023-2027թթ. ժամկետով դարձել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ։
Տարածված հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է․
«Տարին 1 անգամ գումարվող Համաշխարհային ժառանգության կոմիտեի նիստում Թուրքիան իր 4 տարվա անդամակցության ընթացքում այսհուհետև իր խոսքը կասի Համաշխարհային ժառանգության ցուցակի թեկնածուների վերաբերյալ որոշումների կայացման գործընթացում»։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ