ՌԴ ՊՆ–ն հայտարարություն է տարածել
ՀասարակությունՌուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել «Ադրբեջանի Հանրապետության Ղարաբաղի տնտեսական շրջանի (Արցախ – խմբ․) 18 դիտակետերում», հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
«Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։
Ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում իրավիճակի մոնիտորինգի համակարգի օպտիմալացման շրջանակում օրվա ընթացքում փակվել է Լաչինի շրջանում ռուսական խաղաղապահ զորախմբի մեկ դիտակետ։
Ընդհանուր առմամբ սեպտեմբերի 19-ից փակվել է 12 հիմնական և 16 ժամանակավոր դիտակետ։
Պահպանվում է շարունակական փոխգործակցությունը Բաքվի հետ՝ ուղղված խաղաղ բնակչության անվտանգության ապահովմանը և մարդասիրական իրավունքի պահպանմանը»,– ասվում է հաղորդագրությունում։