Հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 730 255
ՏնտեսությունՊետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2023 թվականի հոկտեմբեր ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 730 255, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 33 810-ով կամ 4.9%-ով: