Կուբայում նախագահի գլխավորությամբ Պաղեստինին աջակցող ցույց է տեղի ունեցել
Համաշխարհային ՄամուլԿուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելը գլխավորել է Պաղեստինին աջակցող երթը, որին մասնակցել է ավելի քան 100 հազար մարդ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Մեր սրտերը, ինչպես նաև մեր գործողությունները միշտ կլինեն Պաղեստինի հետ: Թող մեկընդմիշտ դադարի Իսրայելի կողմից Միացյալ Նահանգների բացահայտ աջակցությամբ իրականացված ցեղասպանությունը»,- ասել է Դիաս-Կանելը։
Ցուցարարները կրել են պաղեստինյան դրոշներ և պաստառներ, որոնք կոչ են արել դատապարտել Իսրայելին, ինչպես նաև վանկարկել են կարգախոսներ՝ պահանջելով դադարեցնել մարտերը Գազայի հատվածում:
Մինչ այս, Եվրամիության (ԵՄ) արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ ինքը որոշակիորեն «պաղեստինամետ» է Մերձավոր Արևելքի հակամարտության հարցում։