ԱՄՆ–ում խորացել է ընտրողների և Կոնգրեսի անդամների միջև սոցիալական անջրպետը
ԱՄՆ
Միացյալ նահանգներում վերջին 25 տարիների ընթացքում խորացել է ընտրողների և Կոնգրեսի անդամների միջև սոցիալական զարգացման անջրպետը։ Այս մասին հաղորդում է ամերիկյան հեղինակավոր «The Washington Post» թերթը, որն իր վերլուծությունները կատարել է համապատասխան տվյալների վրա։
1984–2009 թթ.–ի միջև ընկած ժամանակահատվածում Կոնգրեսի անդամների եկամուտները միջին հաշվով զգալիորեն աճել են՝ 280 հազ. դոլարից հասնելով մինչև 725 հազ. դոլարի (այս տվյալները բերվել են 2009 թ–ի դոլարի գնին համապատասխան)։ Միեւնույն ժամանակ, շարքային ամերիկացիների ֆինանսական կարգավիճակը զգալիորեն նվազել է։ Ամերիկացիների բանկային ակտիվները (այդ թվում, ֆինանսական պարտավորությունները) կրճատվել են 20500 դոլարից մինչև 20600 դոլարով։
Միացյալ նահանգներում սոցիալական անհավասարությունը գնալով աճում է։ Ինչպես այս տարվա հոկտեմբերին հաղորդվել էր ԱՄՆ կոնգրեսի բյուջետային հանձնաժողովից, ամերիկացիների 1%–ը համարվում է երկրի ամենահարուստ խավը, որոնք վերջին 30 տարիների ընթացքում կրկրնապատկել են իրենց ազգային եկամուտները։ Այն աճել է 8%–ից մինչև 17%–ով։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)