Էկոնոմիկայի նախարարի տեղակալը Մոսկվայում մասնակցել է ԵՏՀ նիստին
ՏնտեսությունԷկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակության կազմում նոյեմբերի 24-ին Մոսկվայում մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին։
Նիստի ընթացքում որոշվել է՝
սակագնային արտոնություն տրամադրել 2024 և 2025 թվականների ընթացքում Հայաստան ներմուծվող էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների համար։
սահմանել ԵԱՏՄ երկրներ պատրաստի արտադրանքի արտադրության համար նախատեսված խոշոր եղջերավոր անասունների մսի անմաքս ներմուծման քվոտա, որը Հայաստանի համար կազմել է մինչև 8.5 հազար տոննա։
սահմանել ԵԱՏՄ երկրներ պատրաստի արտադրանքի արտադրության համար նախատեսված լաքի և ներկերի անմաքս ներմուծման քվոտա, որը Հայաստանի համար կազմել է 500 տոննա, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։