Շատ անակնկալներ են սպասվում, կամուրջը դատապարտված է. ՈւԱԾ ղեկավարը՝ Ղրիմի կամրջի մասին
Համաշխարհային ՄամուլՈւկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վասիլի Մալյուկը հայտարարել է, որ «Ղրիմի կամուրջը կարող է պայթեցվել», գրում է Lenta-ն։
Նա հիշեցրել է, որ կամուրջն արդեն երկու ահաբեկչության է ենթարկվել։ Մասնավորապես, Մալյուկը պատմել է, թե ինչպես է ՈւԱԾ-ն պայթեցրել կամուրջը, այդ թվում՝ Sea Baby ծովային անօդաչու թռչող սարքերի օգնությամբ, որոնք հեռահար կառավարվում էին Կիևից։
«Շատ անակնկալներ են սպասվում, կամուրջը դատապարտված է»,-ասել է Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վասիլի Մալյուկը։