Ջորջ Ֆլոյդին սպանած նախկին ոստիկանին բանտում դանակահարել են
Համաշխարհային Մամուլ
Աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության համար դատապարտված նախկին ոստիկան Դերեկ Շովինը դանակահարվել է Արիզոնայի բանտում, հայտնում է Associated Press-ը։
Հաղորդվում է, որ նախկին իրավապահը դանակահարվել է մեկ այլ բանտարկյալի կողմից:
Ըստ աղբյուրների՝ Շովինը ծանր վիրավորվել է։ Քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները նրան ցուցաբերել են առաջին բուժօգնություն։ Դրանից հետո Շովինին ուղարկել են հիվանդանոց։
Մինչ այս հայտնի էր դարձել, որ Շովինը մերժում է ստացել՝ բողոքարկելու իր դատավճիռը։
2020 թվականի մայիսին Ֆլոյդին, գողության կասկածանքով բերման ենթարկելիս, ոստիկան Դերեկ Շովինը ծնկով սեղմել էր նրան ասֆալտին և բաց չէր թողել, մինչև նա կորցրել էր գիտակցությունը։ Ֆլոյդը մահացավ։ Այս դեպքը, ինչպես հայտնի է, խռովության ալիք բարձրացրեց և առիթ հանդիսացավ Black Lives Matter շարժման մեկնարկին։
Ոստիկան Շովինը դատապարտվեց 22,5 տարվա ազատազրկման։ Նա մեղավոր ճանաչվեց իշխանության չարաշահման մեջ։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից