Եգիպտոսն ու Կատարը բանակցություններ են վարում Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի հետ
Համաշխարհային Մամուլ
Կատարը և Եգիպտոսը բանակցություններ են վարում Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հետ՝ Գազայի հատվածում պատանդների ազատ արձակման հետ կապված խնդիրը լուծելու համար, հայտնում է Al-Arabiya հեռուստաալիքը՝ հղում անելով իրազեկ աղբյուրին։
«Եգիպտոսը և Կատարը բանակցում են Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի հետ պատանդների ազատ արձակման հետ կապված խնդիրը լուծելու համար»,- ասվում է նյութում։
Նոյեմբերի 25-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թեւը՝ Ալ-Քասամ բրիգադները, հայտարարեցին իսրայելցի պատանդների երկրորդ խմբի ազատ արձակման հետաձգման մասին, քանի որ Իսրայելը չի կատարել հրադադարի համաձայնագրի պայմանները, ներառյալ հումանիտար օգնություն տեղափոխող բեռնատարների մուտքը Գազայի հատվածի հյուսիս։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)