Իրանի պաշտպանության նախարարն արեւմտյան ուժերին կոչ է արել լքել տարածաշրջանը
ԻրանԱՄՆ-ի և եվրոպացի զինվորականները պետք է լքեն Արևմտյան Ասիայի խոցելի շրջանը, հակառակ դեպքում՝ հակազդեցության կբախվեն, «հատկապես դիմադրության առանցքի կողմից», զգուշացրել է Իրանի պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Մոհամմադ Ռեզա Աշտիանին, հաղորդում է Tasnim-ը:
Իրանցի նախարարն արտասահմանյան երկրներին խորհուրդ է տվել դուրս բերել իրենց զինված ուժերը տարածաշրջանից և խուսափել լարվածության աճից։
Նրա խոսքով՝ Արևմտյան Ասիան շատ կարևոր, ռազմավարական և զգայուն տարածաշրջան է, քանի որ դրա միջով են անցնում էներգահաղորդման գծերը։
Նա հիշեցրել է ԱՄՆ-ին տարածաշրջանի հետ կապված իր «ռազմավարական սխալների» մասին՝ նշելով, որ նրա ամենամեծ սխալը «Գազայի վրա դաժան հարձակման մեջ Սիոնիստական հանցավոր ռեժիմին աջակցելն էր»։
«ԱՄՆ-ը պետք է նկատի ունենա, որ, անշուշտ, կվճարի այս բոլոր վայրագությունների գինը»,- ասել է Իրանի պաշտպանության նախարարը։