Բայրաքթարն Անկարայում հանդիպել է ՌԴ փոխվարչապետի հետ
Համաշխարհային Մամուլ
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում հանդիպել են Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարն ու Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը, գրում է Ermenihaber-ը:
Վերջինս Անկարա է մեկնել՝ մասնակցելու Ռուսաստան-Թուրքիա խառը տնտեսական հանձանաժողովի հերթական հանդիպմանը:
Կողմերը քննարկել են երկու երկրների միջև առկա էներգետիկ համագործակցությանն առնչվող հարցեր:
Օրակարգում են եղել նաև Թուրքիայի հարավ-արևմուտքում գտնվող Մերսինի շրջանում Աքքույու ատոմակայանի, ինչպես նաև Թուրքիայում գազային հանգույցի կառուցմանը վերաբերող մի շարք հարցեր:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն