Թուրքիայում հայտարարել են, թե Արևմուտքը պահանջել է դադարեցնել աջակցությունն Ադրբեջանին ղարաբաղյան հարցում
ԹուրքիաԱրեւմուտքը Թուրքիայից պահանջել է դադարեցնել աջակցությունն Ադրբեջանին ղարաբաղյան հարցում։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչ Օմեր Չելիքը։
Դա առաջ է քաշվել որպես Թուրքիային «Eurofighters» կործանիչների մատակարարման պայման, նշել է նա։
«Նրանք փորձում են Սիրիայում ահաբեկչական «պետություններ» ստեղծել, իսկ Անկարան գործողություն է իրականացնում իր անվտանգության համար, սակայն մեզ ասում են, որ դա կխանգարի F-35 և F-16-ների գնմանը։ Մենք չենք ընդունում նման շանտաժը»,– ասել է նա։