Ադրբեջանի և Թուրքիայի ՊՆ ղեկավարները քննարկել են ռազմաքաղաքական գործընթացները տարածաշրջանում
Թուրքիա
Նոյեմբերի 27-ին Բաքվում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է այցով Ադրբեջանում գտնվող Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հետ։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը հղումով, հանդիպման ժամանակ ընդգծվել է, որ «ադրբեջանա-թուրքական հարաբերությունները հիմնված են դաշնակցային հարաբերությունների վրա՝ համաձայն Շուշիի հռչակագրի։ Նշվել է երկկողմ հարաբերությունների զարգացման գործում այս հռչակագրի բացառիկ դերը»։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև համատեղ զորավարժությունների ինտենսիվության բարձրացման, տարածաշրջանում և աշխարհում տեղի ունեցող ռազմաքաղաքական գործընթացների, տարածաշրջանում կայունության ապահովման ուղիների, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրության այլ հարցերի շուրջ։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ