Մոսկվայի կենտրոնում կբացվի Հայ գրքի տուն
Գիտություն և Մշակույթ
Մոսկվայի կենտրոնում` Բասմաննայա 19 հասցեում, կբացվի Հայ գրքի տուն, որն իր տեսքով և նշանակությամբ համահունչ կլինի Երևանի կենտրոնում հոկտեմբերի 7-ին բացված Ռուսական գրքի տանը:
Հայ գրքի տանը կգործի «Արմենիա» մամլո կենտրոնը, որը կհամագործակցի Երևանում Ռուսական գրքի տանը գործող «Ռոսիյա» մամլո կենտրոնի հետ:
Մոսկվայում Հայ գրքի տանը կհրատարակվի «Հայկական աշխարհը Ռուսաստանում» ամսագիրը: Ինչպես նաև, կկազմակերպվեն տարբեր տարիքային խմբերի համար գործող հայերեն լեզվի դասընթացներ, կգործեն«Հայ գիրք»գրախանութը և քննարկումների ակումբը:
Ինչպես նշվել էր ավելի վաղ, Ռուսաստանի քաղաքներում Հայ գրքի տուն բացելու որոշումը հոկտեմբերի 1-ին ընդունել էր ԱՊՀ Երիտասարդական միության ղեկավար խորհուրդը, որի նախագահ դեռևս հունիսին ընտրվել էր հասարակական գործիչ Անդրանիկ Նիկողոսյանը:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում