Արգենտինայի նորընտիր նախագահը որոշել է հուդայականություն ընդունել․ Bloomberg
Համաշխարհային ՄամուլԱրգենտինայի նոր նախագահ Խավիեր Միլեյը մտադիր է կաթոլիկությունից անցնել հուդայականության։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով պետության ղեկավարին մոտ կանգնած աղբյուրներին։
Հրատարակության զրուցակիցը բացատրել է, որ Արգենտինայի նորընտիր առաջնորդը նոյեմբերի 25-ին Բուենոս Այրեսում մասնակցել է հրեական պատարագի։ Իսկ մի քանի օր անց նրան նկատել են հայտնի հրեա րաբբի Մենախեմ Մենդել Շներսոնի գերեզմանի մոտ՝ Քուինսի շրջանում։
«Այս ժեստը ցույց է տալիս, թե որքան հավատարիմ է ապագա առաջնորդը Իսրայելի հետ Արգենտինայի մշակութային և քաղաքական կապերի խորացման հարցում», - ասվում է հոդվածում: Նշվում է, որ Միլեյը կարող է դառնալ «ամենաիսրայելամետ առաջնորդը երկրի պատմության մեջ»։
Հրատարակությունը հիշեցրել է, որ Արգենտինայում ապրում է մոտ 220 հազար հրեա։ Նոր նախագահը բազմիցս հայտարարել է, որ մտադիր է մեկնել Իսրայել և ծրագրում է Արգենտինայի դեսպանատունը Թել Ավիվից տեղափոխել Երուսաղեմ։