ԱՄՆ-ն ճնշում է գործադրում Թուրքիայի վրա․ թուրքական ԶԼՄ
Համաշխարհային ՄամուլԱՄՆ-ն սպառնում է Թուրքիային Ռուսաստանի հետ առևտրի պատճառով։ Այս մասին հայտնում է թուրքական Aydınlık հրատարակությունը՝ վկայակոչելով արտաքին տնտեսական հարաբերությունների խորհրդի (DEIK) բարձրաստիճան աղբյուրին։
«Միացյալ Նահանգները երկար նամակ է գրել, որի տակ գրված է. «Հետևե՛ք այս կանոններին»: Սա սպառնալիք է։ Գրում են, որ այսօր ձեզ հետ ոչինչ չի պատահի, բայց երբեք չես իմանա, թե ինչ կլինի ապագայում... Ասում են՝ եթե օգտագործում եք մեր համակարգերը, մեր ծրագրային ապահովումը, ապրանքները, եթե առևտուր ունեք ինձ հետ, ձեզ կբռնենք», - ասել է հրապարակման աղբյուրը։
Նշենք, որ ԱՄՆ-ն դժգոհ է Թուրքիայի՝ ռուսական նավերի և ավիաընկերությունների դեմ պատժամիջոցներին միանալուց հրաժարվելուց և թուրքական ընկերություններին սպառնում է պատժամիջոցներով։