Ադրբեջանում աշակերտներին սովորեցնում են ժխտել Հայոց ցեղասպանության փաստը
Գիտություն և ՄշակույթԱդրբեջանցի լրագրողը X–ի իր միկրոբլոգում լուսանկար է հրապարակել Ադրբեջանում համաշխարհային պատմության 9-րդ դասարանի դասագրքից և նշել, որ ադրբեջանական դպրոցներում աշակերտներին սովորեցնում են ժխտել Հայոց ցեղասպանության փաստը։
«Համաշխարհային պատմության 9-րդ դասարանի դասագրքի առաջին բաժնի առաջադրանքը՝ «Հիմնավորել, որ Հայոց ցեղասպանությունը հորինվածք է»»,– կից գրել է նա։