Ադրբեջանը շարունակում է արգելափակել ԼՂ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելություն ուղարկելու հարցը․ ԱԳՆ․ Sputnik
Գիտություն և ՄշակույթԱդրբեջանը շարունակում է արգելափակել ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությունը Լեռնային Ղարաբաղ ուղարկելու նախաձեռնությունը։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Նոյեմբերի կեսերին սոցցանցերում հայտնվեցին կադրեր, որոնք վկայում էին, որ Ադրբեջանը հանել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածածնի մայր տաճարի գմբեթների խաչերը։
Բացի այդ, Կովկասյան ժառանգության պաշտպանության միջազգային կազմակերպությունը՝ Caucasus Heritage Watch-ը, հայտնել է Շուշիում հայկական երկու գերեզմանատների ավերման մասին։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում նշել են, որ 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի լայնածավալ հարձակումից ի վեր Երևանը միջազգային մասնագիտացված կազմակերպություններում, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում, մշտապես բարձրացնում է ԼՂ-ում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության հարցը։
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։