Թուրքիայում գնդակահարել են ռուս մոդելին և նրա դստերը
Համաշխարհային ՄամուլԲոդրում առողջարանային քաղաքում ճանապարհի եզրին հայտնաբերվել են ռուս նախկին մոդելի և նրա դստեր դիերը՝ հրազենային վնասվածքներով։ Նախնական տվյալներով՝ 42-ամյա Իրինա Դվիզովան և 15-ամյա Դայանան սպանվել են վարձակալած վիլլայում, հայտնում է Arbat.media-ն։
Սպանվածները անհետացել էին մի քանի օր առաջ, որից հետո մտահոգված հարազատները, ովքեր նույնպես ապրում են Թուրքիայում, եկել են վարձով տուն, որտեղ ապրում էին Իրինան և Դայանան։ Այնտեղ արյան հետքեր են հայտնաբերել։
Ժամանած իրավապահները դիտել են ավտոմեքենայի տեսագրությունը, որը վերջինն է հեռացել տնից: Որոնումները տարել են Բոդրումի արվարձանում գտնվող մայրուղի, որտեղ մահացածների մարմինները՝ սավաններով փաթաթված, ընկած են եղել ճանապարհի եզրին։
Պարզվել է, որ մոր ու աղջկա վրա կրակել են։
Կրկնակի սպանության մեջ կասկածվում է Լիտվայի քաղաքացի, 42-ամյա կնոջ նախկին ամուսինը։ Ոստիկանությունը նրա նկատմամբ հետախուզում է հայտարարել։