Կադիրովը հայտնել է, թե երբ կավարտվի Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունը
ԱշխարհՉեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը վստահություն է հայտնել, որ 2024 թվականին Ռուսաստանը կհաղթի «հատուկ ռազմական գործողությունում»։ Այս մասին նա գրել է իր Telegram–յան ալիքում, հաղորդում է Gazeta.ru–ն։
Նա նշել է, որ «մինչև հաղթանակը մի քանի քաղաքներ դեռ պետք է հետ գրավվեն»։
«Եվ արդեն թույլ կտանք Ուկրաինայի սատանայական ղեկավարությանը ստորագրել կապիտուլյացիայի փաստաթղթերը»,- ընդգծել է Չեչնիայի ղեկավարը։
Նրա խոսքով՝ «վերջապես հնարավոր կլինի ուկրաինացի ժողովրդին ազատել Արևմուտքի կողմից ոչնչացումից»։ Կադիրովը կանխատեսել է, որ «լավ նորություններն ու հաղթանակը» կգան 2024 թվականին։
Նա նշել է, որ Ռուսաստանը վստահ քայլերով առաջ է շարժվում։ Կադիրովի խոսքով՝ Ուկրաինայի համեմատ Ռուսաստանն ավելի շահեկան ռազմավարական ու տնտեսական դիրքերում է։