ՀԱՊԿ-ի «Արգելք-2026» զորավարժության շրջանակում զինծառայողները գործնական վարժանքներ են իրականացնում Պլանային գազանջատումներ Սյունիքի և Լոռու մարզերում Ռոնալդուն մոտենում է 1000-րդ գոլին Բելգիայի փոխվարչապետ. «Եվրոպան պիտի խորացնի գործակցությունը Թուրքիայի հետ» Honda-ն մինչև 2030 թվականը կներկայացնի 15 նոր հիբրիդային մոդել Ես երբեք չեմ մոռանա․ Թրամփը կոշտ ուղերձ է հղել հութիներին ԵՄ երեք երկրներ առաջարկել են եվրոպական օրենսդրության համար «արտակարգ արգելակ» կիրառել Թռիչքների դադարեցում Նյուրնբերգի օդանավակայանում. ինքնաթիռը հնարավոր առևանգման ծածկագիր է փոխանցել Փոթորիկները Մեքսիկայում և ԱՄՆ-ում ջրհեղեղներ են առաջացրել. կան զոհեր Հայաստանի ծանրորդները սկսել են ելույթները Եվրոպայի երիտասարդների և Մ23 տարեկանների առաջնությունում Անտոնիու Գուտերեշը կայցելի Երևան․ հանդիպում կլինի Փաշինյանի հետ ՆԱՏՕ-ի տասնյոթ երկրներ սկսել են ամենամյա Steadfast Noon միջուկային զորավարժությունները 

Մեկնարկեցին հայ գրատպության 500-ամյակին նվիրված միջոցառումները

Գիտություն և Մշակույթ

Հայկական տպագրության 500-ամյակին նվիրված միջոցառումները մեկնարկեցին ս. թ. դեկտեմբերի 14-ին /կգործի մինչև 2012 թ. ապրիլի 10-ը/ Վենետիկում` ի նշանավորումն 1512 թ. այնտեղ ծնունդ առած հայալեզու տպագիր առաջին գրքի: Վենետիկի Կոռեր, Հնագիտության ազգային թանգարաններում և Մարչանա ազգային գրադարանում այդ օրը բացվեցին Հայ գրատպության 500-ամյա պատմությունն ու հայկական քաղաքակրթությունը ներկայացնող ցուցադրությունները, որոնց հաջորդեց Սան Մարկո տաճարում տեղի ունեցող հայ հոգևոր երաժշտության համերգը` մասնակցությամբ օպերային երիտասարդ մեներգիչներ Հասմիկ Թորոսյանի, Հովհաննես Այվազյանի և Սան Մարկո տաճարի կապելլայի: Վենետիկի 10-16-րդ դդ. տաճարի կամարների ներքո հնչեցին հայ հոգևոր երաժշտությունն ու միջնադարյան շարականները:

<<Հայաստան. քաղաքակրթության դրոշմներ>> ցուցահանդեսում, որի պաշտոնական բացմանը ներկա էր Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը, ներկայացվեցին Հայաստանի և Եվրոպայի թանգարաններից ու գրադարաններից Վենետիկ բերված ավելի քան 200 հազվագյուտ ձեռագրեր, հնատիպ գրքեր, մանրանկարներ, խաչքարեր, հուշարձանների մանրակերտներ, գորգեր, քարտեզներ, հայերի` հնագույն ժամանակներից աշխարհի տարբեր ժողովուրդների հետ մշակութային և քաղաքական հարաբերությունները ներկայացնող պատմական փաստաթղթեր և այլն: Ցուցադրված էր տպագրության մուտքը հայ իրականություն' սկսած 1512 թ. <<Ուրբաթագրքից>> մինչև աշխարհասփյուռ հայ գաղութներում ստեղծված տպագրական լավագույն նմուշները, հայ-վենետիկյան տպագրության փառահեղ ավանդը' ի շնորհիվ Մխիթարյան հայրերի ջանադիր նվիրումի: Touchscreen համակարգով ներկայացվել էր նաև հայոց այբուբենը /ձայնային հնչողությամբ/: Ցուցահանդեսի այցելուների համար համակարգողների կողմից նախատեսված էին նաև ուղեցույցներ' թանգարանի պատերից դուրս ծանոթանալու համար հայկական հետքերին. Ս. Թեոդորոս /15-րդ դար/, Ս. Գևորգ /17-րդ դար/, Ս. Խաչ հայկական եկեղեցիները, Շեհրիմանյանների պալատը, հայկական նրբանցքը, Գեորգի Ֆրանգուլյանի <<Դանթեի նավակը>> /բրոնզ, 2007 թ./, Դանիելի պանդոկը...: Քրիստոնեության արշալույսից սկսած հայ միջնադարյան քաղաքակրթության բեղուն զարգացումները ներկայացնող այս ցուցահանդեսն ուղեկցվում էր Արամ Խաչատրյան քառյակի հայաշունչ կատարումներով:

Ցուցահանդեսի նախաձեռնողն էր Հայ գրատպության 500-ամյակի պետական հանձնաժողովը' ՀՀ Նախագահի գլխավորությամբ: Նախագծի իրականացնողներն էին ՀՀ մշակույթի նախարարությունը և այնպիսի հեղինակավոր կազմակերպություններ, ինչպիսիք են Մխիթարյան միաբանությունը, Վենետիկի Քաղաքային թանգարանների հիմնարկը, Վենետիկ քաղաքի և Վենետիկյան լճակի եզրամասերի համայնքների պատմական, գեղարվեստական և ազգագրամա¬րդաբանական ժառանգության և թանգարանային բևեռին վերահսկող հատուկ գերատեսչությունը և Մարչանա ազգային գրադարանը:

Այդ օրերին մեկ այլ մեծածավալ ցուցադրություն էլ Հռոմում էր ազդարարում /2011 թ. նոյեմբերի 8-ից 2012 թ. հունվարի 29-ը/ հայոց մշակույթի ներկայացվածության մասին Իտալիայում: Հռոմի քաղաքապետարանի <<Մետաքսի ճանապարհներ>> նախագծի շրջանակներում քաղաքի <<Բրասկի>> թանգարանում տեղի էր ունեցել <<Դվին' հայկական մայրաքաղաք Եվրոպայի և Ասիայի միջև>> ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությունը, որը նախաձեռնել և կազմակերպել էր Իտալիայում ՀՀ դեսպանությունը Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ' ՀՀ Մշակույթի նախարարության գործնական աջակցությամբ և Հայաստանի Պատմության թանգարանի մասնակցությամբ:

Թանգարանի երեք ցուցասրահներում ներկայացված էին Դվինի հարուստ պատմամշակութային' ճարտարապետական, տնտեսական և հոգևոր արժեքները:

Ցուցահանդեսի պաշտոնական բացմանը' նոյեմբերի 8-ին, Հռոմի քաղաքապետարանի մշակութային ժառանգության գլխավոր վարչության պետ Ումբերտո Բրոկոլլին իր ելույթում նշել է, որ <<Հռոմի համար պատիվ է ներկայացնել հայկական հարուստ ժառանգության մի կարևոր մասնիկ, որը սերտորեն շաղկապված է հռոմեացիների հետ... մենք' իտալացիներս, հպարտությամբ կարող ենք նշել, որ մեր և հայերի մշակույթը մեկ միասնական մշակույթ է>>: Իտալիայում ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանն իր խոսքում ներկայացրել է Դվին քաղաքը' որպես աշխարհի հնագույն և նշանավոր բնակավայրերից մեկը, որը հիմնադրվել է դեռևս մ.թ.ա 3 հազարամյակում և հանդիսացել արվեստների ու մշակույթի քաղաք: 4-րդ դարում հռչակվելով Հայաստանի մայրաքաղաք' Դվինը վերածվել է խոշորագույն տնտեսական, քաղաքական, մշակութային և հոգևոր կենտրոնի, հիրավի դառնալով արևելքը արևմուտքի հետ կամրջող Մետաքսի մեծ ճանապարհի մայրաքաղաք: Ցուցահանդեսում ներկայացված էին արժեքավոր նմուշներ, որոնք այցելուներին պատկերացում էին տալիս ոչ միայն Դվինի, այլ Հայաստանի մեկ այլ' արվեստների և մշակույթի հռչակավոր պատմական մայրաքաղաք Անիի մասին:

Բացման արարողությանը հայկական ժողովրդական երաժշտության համերգով հանդես է եկել դուդուկահար Գևորգ Դաբաղյանը:

Հավերժական քաղաք Հռոմի <<Բրասկի>> թանգարանի բակում դեկտեմբերյան այս օրերին ներկայացվեց հայ մշակույթի ինքնության մեկ այլ առհավատչյա ևս' Լոռու մարզի XIII-XIY դդ. բազալտե միջնադարյան խաչքար, որը կցուցադրվի մեկ տարի ժամկետով:

Հայ գրատպության 500-ամյակին նվիրված Իտալիայի միջոցառումների մեկնարկը նշանավորվեց ոչ միայն ցուցահանդեսային շքերթով, այլև այն ներկայացնող կատալոգներով ու գրքույկներով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՀԱՊԿ-ի «Արգելք-2026» զորավարժության շրջանակում զինծառայողները գործնական վարժանքներ են իրականացնումՊլանային գազանջատումներ Սյունիքի և Լոռու մարզերումՌոնալդուն մոտենում է 1000-րդ գոլինԲելգիայի փոխվարչապետ. «Եվրոպան պիտի խորացնի գործակցությունը Թուրքիայի հետ»Honda-ն մինչև 2030 թվականը կներկայացնի 15 նոր հիբրիդային մոդելԵս երբեք չեմ մոռանա․ Թրամփը կոշտ ուղերձ է հղել հութիներին ԵՄ երեք երկրներ առաջարկել են եվրոպական օրենսդրության համար «արտակարգ արգելակ» կիրառելԹռիչքների դադարեցում Նյուրնբերգի օդանավակայանում. ինքնաթիռը հնարավոր առևանգման ծածկագիր է փոխանցելՓոթորիկները Մեքսիկայում և ԱՄՆ-ում ջրհեղեղներ են առաջացրել. կան զոհերՀայաստանի ծանրորդները սկսել են ելույթները Եվրոպայի երիտասարդների և Մ23 տարեկանների առաջնությունումԱնտոնիու Գուտերեշը կայցելի Երևան․ հանդիպում կլինի Փաշինյանի հետՆԱՏՕ-ի տասնյոթ երկրներ սկսել են ամենամյա Steadfast Noon միջուկային զորավարժություններըՔննարկվել են նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերԷներգետիկ հրադադարի հարցով շփումները շարունակվում են. Պեսկով22 կրիա հայտնաբերվել է լքված նավակումՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱտլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվելՊուտինը և ԱՄԷ նախագահը քննարկել են Թրամփի հետ դիզելային վառելիքի շուրջ համաձայնություններըԳյումրիում օտարերկրացի վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ նա մահացել էԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրներըՌուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին. ԶելենսկիԱրևելյան գործընկերության ապագան կախված է փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությունից․ ՄիրզոյանԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտումՄիրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերՍաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում էՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունըՔննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաԱդրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականինԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՄիրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԶինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրել
Ամենադիտված