ՌԴ ամենահարուստ բնակիչների կարողությունն աճել է 38,6 մլրդ դոլարով․ Bloomberg
Համաշխարհային ՄամուլՌուսաստանցի ամենահարուստ գործարարների կարողությունը տարեսկզբից աճել է 38,575 մլրդ դոլարով։ Այս մասին են վկայում Bloomberg գործակալության «Միլիարդատերերի ինդեքսի» տվյալները, որոնք հաշվարկվում են ընկերության բաժնետոմսերի արժեքի հիման վրա, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Ըստ ինդեքսի՝ այս տարվա սկզբից «Լուկոյլ»-ի հիմնադիր Վագիթ Ալեքպերովը վաստակել է 9,14 մլրդ դոլար, նրա կարողությունը հասել է 24,5 մլրդ դոլարի։ «Եվրոքիմ»-ի և «СУЭК»-ի համահիմնադիր Անդրեյ Մելնիչենկոյի կարողությունն աճել է 4,03 մլրդ դոլարով և կազմել 17,2 մլրդ դոլար։
Ամենամեծ կորուստները եղել են Դաղստանի Հանրապետության Դաշնային խորհրդի անդամ և գործարար Սուլեյման Քերիմովի մոտ։ Նրա կարողությունը նվազել է 0,65 մլրդ դոլարով։