Հարավային Կորեան ուղեծիր է արձակել իր առաջին ռազմական հետախուզական արբանյակը
Համաշխարհային ՄամուլՀարավային Կորեան արձակել է իր առաջին հետախուզական արբանյակը, որն ուղեծիր է արձակվել Իլոն Մասկի Space X Falcon 9 հրթիռի միջոցով, գրում են միջազգային ԶԼՄ-ները։
Հարավկորեական արբանյակը արձակվել է ուրբաթ օրը՝ Կալիֆորնիայի Վանդենբերգ տիեզերական ուժերի բազայից։
Հարավկորեական The Yohnap լրատվական գործակալությունը հայտնել է, որ արձակումից անմիջապես հետո արբանյակը ուղեծիր է հանվել և հաջողությամբ կապ հաստատել ցամաքային հսկողության հետ։
Ինչպես նշում է The Yohnap-ը, արբանյակը, որը տեղադրված է ուղեծրում Երկրից 400-600 կիլոմետր հեռավորության վրա, ունակ է հայտնաբերել ընդամենը 30 սանտիմետր չափի առարկաներ:
Այսպիսով, Հարավային Կորեան ստացավ առաջին հետախուզական արբանյակը, որը վերահսկում է միջուկային զենք ունեցող Հյուսիսային Կորեան։
Սեուլը նախատեսում է մինչև 2025 թվականի վերջ արձակել ևս չորս հետախուզական արբանյակ։