Գերմանական հատուկ ծառայությունները զգուշացրել են արքայազն Հարրիի վրա հնարավոր հարձակման մասին
Համաշխարհային ՄամուլԻսլամիստները հարձակում են ծրագրում Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի որդու՝ արքայազն Հարրիի վրա։ Այս եզրակացություններին են հանգել գերմանական հատուկ ծառայությունները, հայտնում է Focus առցանց պորտալը։
«Ըստ ամենայնի, իսլամիստներն արքայազն Հարիի վրա հարձակման նպատակ են հետապնդում: Նա խորհրդանշում է [նրանց համար] ատելի Արևմուտքին և Իսրայելի կողմնակիցներին»,- ասվում է հրապարակման մեջ։
Որպես ծայրահեղականների նման նպատակի պատճառ, հրատարակությունը նշում է արքայազն Հարրիի մասնակցությունը Աֆղանստանում ռազմական գործողությանը։ Նա մի քանի ամիս առաքելություններ է իրականացրել թալիբների և այլ իսլամիստական խմբավորումների դեմ:
Հրատարակությունը հիշեցնում է, որ մեկ շաբաթ առաջ Ալ-Քաիդա մեդիա պորտալը կոչ էր արել ամբողջ աշխարհի մահմեդական բնակչությանը հարձակում իրականացնել բրիտանական թագավորական ընտանիքի վրա՝ ի աջակցություն պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի զինյալների։
Նշվում է, որ ԱՄՆ-ում բնակվող արքայազն Հարրին այս պատճառով վտանգի տակ է։