Երեք տարի անց արցախյան հակամարտությունը մնում է չլուծված. Հայ դատ 4։1 հաղթանակ ու կիսաեզրափակչի ուղեգիր․ Կանադան հաղթահարել է Գվատեմալայի արգելքը Ֆրանսիայում գործադուլ է․ արհմիությունները մեծացնում են ճնշումը կառավարության վրա «Փելիկանսը» հաղթել է «Ուորիորզին»․ Ֆիրսը գրանցել է իր առաջին տրիպլ-դաբլը Կանադային՝ 6։2․ ԱՄՆ-ի հոկեյիստուհիները կրկին աշխարհի չեմպիոն են «Խցանումները միայն տիկին Հակոբյանին չեն նյարդայնացնում»․Ավինյանը՝ Աննա Հակոբյանին Մեդվեդևը հաղթել է Կոբոլիին․ հաջորդ մրցակիցն Ալկարասն է 69 րոպեում՝ 6։2, 6։2․ Ալկարասը հզոր մեկնարկ է տվել ամփոփիչ մրցաշարին Արմեն Գրիգորյանի հայտարարության մի մասի հետ համաձայն չեմ, մի մասի հետ՝ համաձայն. Ռուբինյան Վերջին տեղից դուրս գալու առաքելությամբ․ Ֆրանկը գլխավորել է «Քրիսթալ Փելասը» Ինֆանտինոյի նոր մրցակիցը․ եվրոպական ֆեդերացիաները սատարում են Դիալոյին 5 անպատասխան գոլ․ Գերմանիան ջախջախել է Նիդերլանդներին 

Բարձրաստիճան պաշտոնյաների աշխատանքի ՕԳԳ-ն. Ատոմ Ջանջուղազյան

Վերլուծական

Շարունակելով ներկայացնել պաշտոնյաների աշխատանքի արդյունավետությունը՝ այսօր կանդրադառնանք Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանին:

Եվ այսպես՝ 2021 թվականի պետական բյուջեի ինն ամիսների կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ՀՀ հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացության քննարկման ժամանակ պարզ դարձավ, որ Հաշվեքննիչ պալատի նորանշանակ նախագահ Ատոմ Ջանջուղազյանը որոշել է սլաքները ուղղել իր թիմակիցների կողմը և վերհանել առաջին հերթին նրանց գերծախսերը և պարգևավճարները։ Մինչդեռ չմոռանանք, որ 44-օրյա պատերազմի օրերին հենց Ջանջուղազյանի ղեկավարած ֆինանսների նախարարությունում 73 միլիոն դրամի պարգևավճարներ են բաժանվել։ Շատ լավ է, իհարկե, որ մյուս գերատեսչությունները գտնվում են խոշորացույցի տակ, սակայն շատերին այն ժամանակ հետաքրքիր էր` կհերիքի՞ Ատոմ Ջանջուղազյանի դուխը և օբյեկտիվությունը ուսումնասիրել նաև իր կողմից պատերազմի թեժ պահին բաժանած միլիոնների հիմնավոր լինելու փաստը, թե ոչ։ Ինչպես տեսնում ենք՝ դեռևս չի հերիքել:

Հաշվեքննիչ պալատին շատերն էին մեղադրում նաև այն բանում, որ վերջինս հետևողական չի և այս կառույցի կատարված բացահայտումները գրվում են սառույցին: Դիցուք՝ ստուգումներ էին ընթանում  Սյունիքի մարզպետարանում։ Նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանին արդեն փոխարինելու է եկել Ռոբերտ Ղուկասյանը: Պալատի կողմից իրականացվել է մարզպետարանի կողմից պետական բյուջեի մուտքերի ձևավորման և ելքերի իրականացման կանոնակարգված գործունեության հաշվեքննություն: Դեռ պարզ չէ, թե ինչպիսի արդյունքների կբերեն այդ ուսումնասիրությունները, սակայն մամուլը բազմիցս էր գրել մարզպետարանում առկա խնդիրների մասին: Ջանջուղազյանի թիրախում այս ընթացքում հայտնվեց նաև էկոնոմիկայի նախարարությունը: Պարզվել է, որ նախարարությունը պետական աջակցության ծրագրով սուբսիդավորվող վարկերը նախատեսվածից բարձր տոկոսադրույքով է տրամադրել ֆերմերներին:

Այս ընթացքում Հաշվեքննիչ պալատի նախագահը աչքի ընկավ նաև մեկ անձից կատարված՝ միլիոնների հասնող գնումներով: Այսպես՝ 54,000 դրամի ներկայացուցչական ծառայություններ են ձեռք բերվել «Զով Վոթըր» ՍՊԸ-ից, 121,000 դրամի կապարային մարտկոցներ՝ «ԱՐՊԱՆԻՎ»-ից, 101,200 դրամի ներկայացուցչական ծառայություններ «ԷՄ ԲԻ ՋԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ից, 312,000 դրամի անիվներ «ԱՐՊԱՆԻՎ»-ից, 860,000 դրամի մեքենաների մասեր՝ «ԱՏ ՑԵՆՏՐ» ՍՊԸ-ից, 72,000 դրամի ներկայացուցչական ծառայություններ Գայանե Մելքոնյան ԱՁ-ից, 580,000 դրամի ավտոմեքենաների պահեստամասեր «Սմարթ Սիստեմ» ՍՊԸ-ից, 372,130 դրամի ներկայացուցչական ծառայություններ «Ջիվան Ռեստորանս» ՍՊԸ-ից։ 6,794,664 դրամի տարածքի վարձակալության ծառայություն՝ Արթուր Մանուկի Զաքարյանից,  22,068,000 դրամի տարածքի վարձակալության ծառայություն՝ Վարդանանց բիզնես կենտրոնից։

Մյուս կողմից՝ օբյեկտիվության համար պետք է նշենք, որ որոշ կարևոր բացահայտումներ այս ընթացքում Ջանջուղազյանն, ամեն դեպքում, արել է: Հաշվեքննիչ պալատը կատարողականի հաշվեքննություն է իրականացրել Առողջապահության նախարարությունում (ԱՆ) նոր կորոնավիրուսային համավարակով (COVID-19) պայմանավորված բյուջետային ծախսերի իրականացման նկատմամբ: Հաշվեքննության արդյունքում արձանագրվել է, որ ընթացիկ հսկողական և հաշվետվողական համակարգերի ոչ ամբողջական ներդրման, որոշ դեպքերում նաև դրանց ամբողջությամբ բացակայության հետևանքով, համավարակի նպատակով հատկացված ֆինանսական միջոցները նպատակային և ծախսարդյունավետ ձևով չեն օգտագործվել։ Բացահայտվել են նաև մի շարք այլ խախտումներ, խեղաթյուրումներ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Երեք տարի անց արցախյան հակամարտությունը մնում է չլուծված. Հայ դատ4։1 հաղթանակ ու կիսաեզրափակչի ուղեգիր․ Կանադան հաղթահարել է Գվատեմալայի արգելքըԿալիֆոռնիան դատական ​​հայց է ներկայացրել OpenAI-ի դեմ՝ հանրային անվտանգությանը սպառնալու համարՖրանսիայում գործադուլ է․ արհմիությունները մեծացնում են ճնշումը կառավարության վրա«Փելիկանսը» հաղթել է «Ուորիորզին»․ Ֆիրսը գրանցել է իր առաջին տրիպլ-դաբլըՆոյեմբերի սկզբին Պակիստանում ձերբակալվել է 796 աֆղան քաղաքացիԿանադային՝ 6։2․ ԱՄՆ-ի հոկեյիստուհիները կրկին աշխարհի չեմպիոն ենՌամաֆոսան կոչ է արել Մասկին հավատարիմ մնալ Հարավային Աֆրիկային «Խցանումները միայն տիկին Հակոբյանին չեն նյարդայնացնում»․Ավինյանը՝ Աննա ՀակոբյանինՄեդվեդևը հաղթել է Կոբոլիին․ հաջորդ մրցակիցն Ալկարասն էԲելգիան հայտարարել է Ռուսաստանի հետ հակամարտության նախապատրաստման մասին69 րոպեում՝ 6։2, 6։2․ Ալկարասը հզոր մեկնարկ է տվել ամփոփիչ մրցաշարինՕմանը և Իրանը քննարկել են ծովային ուղիների անվտանգությունը Արմեն Գրիգորյանի հայտարարության մի մասի հետ համաձայն չեմ, մի մասի հետ՝ համաձայն. ՌուբինյանՎերջին տեղից դուրս գալու առաքելությամբ․ Ֆրանկը գլխավորել է «Քրիսթալ Փելասը»Ինֆանտինոյի նոր մրցակիցը․ եվրոպական ֆեդերացիաները սատարում են Դիալոյին5 անպատասխան գոլ․ Գերմանիան ջախջախել է Նիդերլանդներին Սկանդալ ՔՊ-ում՝ Արմեն Գրիգորյանի շուրջ․ Զապն ու Օշականցի Գևորիկը դատվում ենPolitico. Կալասի բանակցություններից բացառումը արտացոլում է ԵՄ-ի ներսում ազդեցության ոլորտների շուրջ վեճըՊլեխանովի անվան համալսարանի Երևանի մասնաճյուղում ամփոփվեց FPV դրոնների դասընթացը78 ձայն՝ Ոսկանյանին․ ձյուդոյի ֆեդերացիայի նախագահը վերընտրվել էՎրաստանում ավարտվել է դեպի Ռուսաստանի սահման տանող կամրջի շինարարությունըԱրզումանյանը միացել է Ղազարյանին․ նոր զարգացում ֆուտբոլի ֆեդերացիայի ընտրություններից առաջՄիզապարկի քաղցկեղ․ փորձարկման ընթացքում կրկնության ռիսկը նվազել է 68%-ով«Հրավիրում եմ քննարկման». Ռուբինյանը ընդդիմադիրներին քաղաքական «գործա՞րք» է առաջարկումՌուբիոն բանակցություններ է վարել Բահրեյնի արտաքին գործերի նախարարի հետ՝ երկրի վրա Իրանի կողմից հասցված հարվածից հետոԵրկարակեցության նոր հուշում՝ աղիքային մանրէներից Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում. Թրամփի նոր քայլը, Իրանի սպառնալիքն ու ՈւկրաինանՍեմագլուտիդը փորձարկվել է 6–11 տարեկանների մոտ․ ի՞նչ են ցույց տվել արդյունքներըՇվեյցարիան պատրաստ է հյուրընկալել Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլը Միրզոյանն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը անդրադարձել են Կոսովոյում խաղաղապահ առաքելությանը Հայաստանի մասնակցությանը և դրա շարունակականությանըԿրծքագեղձի քաղցկեղ․ ԱՄՆ-ում նոր դեղային համակցություն է հաստատվելԱՄՆ-ը հայտարարել է Թրամփի վարչակազմի օրոք ավելի քան 2000 ահաբեկչի ձերբակալման մասին Մենք Սահմանադրության հարցը ժողովրդի հետ կորոշենք՝ առանց ընդդիմության.ԲադալյանՈՒղիղ․ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը պատասխանում է լրագրողների հարցերինԱդրբեջանցի զինծառայողը Անիի ուղղությամբ 6 կրակոց է արձակել․ գործը դատարանում էԱրհեստական եղջերաթաղանթ․ նոր հույս՝ տեսողությունը վերականգնելու համարԱՄՆ տրանսպորտի նախարարությունը պարզել է օդային երթևեկության խափանման հավանական պատճառը Լը Պենի առաջարկը բախում է առաջացրել Ֆրանսիայի նախագահական բանավեճում Այսօր բանտերը լցված են քաղաքական հալածանքի ենթարկվող մեր քաղաքացիներով». Լիլիթ ԳալստյանՖիդան. Ուկրաինայի վերաբերյալ համաձայնագիրը նաև խաղաղություն է նախատեսում ՌԴ-ի և Եվրոպայի միջև Ինքնավար զենքերի շուրջ բանակցությունները Ժնևում փակուղի են մտելՌուսաստանը ենթարկվել է 1441 ԱԹՍ-ի զանգվածային հարձակման, 800-ը՝ Մոսկվայի ուղղությամբՎենսը հայտարարել է ԱՄՆ-ում էլեկտրաէներգիայի հնարավոր անջատումների նախապատրաստական ​​աշխատանքների մասին Չշահարկեիք մարդու մահը. մենք ենք սպանե՞լ. խոսալ-թռնելն էլ նոր մշակույթա. Հասմիկ ՀակոբյանԱՄՆ-ը բացահայտել է Megaspeed-ի նկատմամբ քննության նոր մանրամասներՄոնղոլիայի նախագահը հայտարարել է հրաժարականի մասին Կանադան ու Չինաստանը համաձայնել են ընդլայնել մաքսային արտոնություններըԱԺ-ն օրակարգ չընդգրկեց Հայաստանում ժողովրդավարության հետընթացի վերաբերյալ նախագիծըՃապոնիան կործանիչներ է օդ բարձրացրել ու բողոք հայտնել Մոսկվային
Ամենադիտված