Թուրքիայում ուժգին երկրաշարժ է գրանցվել
ԹուրքիաԹուրքիայում ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Ցնցումները զգացվել են նաև Ստամբուլում, հայտնում է AFAD-ը, գրում են միջազգային ԶԼՄ-ները։
Տեղական ժամանակով՝ 10:43-ի սահմանում առնվազն երեք ցնցում է զգացվել։
Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5,1 բալ, էպիկենտրոնը գտնվել է Բուրսա նահանգի Մուդանյա քաղաքի մոտ։
Օջախը գտնվել է 5 կմ խորության վրա։