Ադրբեջանի արտգործնախարարը մեկնել է Մոսկվա
ՌուսաստանԱդրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու մերձկասպյան երկրների արտգործնախարարների հանդիպմանը։
Վաղը Մոսկվայում տեղի կունենա մերձկասպյան երկրների՝ Ադրբեջանի, Իրանի, Ղազախստանի, Ռուսաստանի և Թուրքմենստանի ԱԳ նախարարների հանդիպումը՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի նախագահությամբ։
Ինչպես ավելի վաղ ճեպազրույցում ասել էր Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել «փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ՝ շեշտը դնելով կասպյան համագործակցության զարգացման առաջնահերթությունների վրա»։
Նախարարների խորհրդի շրջանակներում Լավրովի և նրա գործընկերների միջև նախատեսվում են մի շարք երկկողմ հանդիպումներ, հավելել էր Զախարովան։