Լիտվայում առաջարկել են զինվորականներին ագելել Հայաստան մեկնել․ ԶԼՄ
Համաշխարհային Մամուլ
Լիտվայի պաշտպանության նախարարությունը (ՊՆ) կազմել է այն երկրների ցանկը, որտեղ առաջարկվում է արգելել զինվորականներին ծառայությունից ազատ ժամանակ մեկնել։ Այս մասին, Lenta.ru–ի փոխանցմամբ, հայտնում է LRT-ն։
Այսպիսով, առաջարկվել է ոչ բարեկամ երկրների ցանկում ներառել Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ուզբեկստանը, Տաջիկստանը, Ղրղզստանը, Թուրքմենստանը, Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Հարավային Օսիան, Աբխազիան, Չինաստանը, Մոլդովան և Մերձդնեստրը։
Զինվորականները նաև չեն կարողանա մեկնել երկրներ, որտեղ հանրապետության արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ է տալիս չայցելել կամ անհապաղ հեռանալ։ Բացի այդ, փաստաթուղթը պետք է սահմանի, թե բանակում ծառայող քաղաքացիներին որ դեպքերում կարող է տրվել այդ երկրներ այցելելու թույլտվություն։ Սպասվում է, որ փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2024 թվականի հունվարին։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ