Պուտինը հավակնում է «Time» ամսագրի տարվա մարդ կոչմանը
Համաշխարհային ՄամուլՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը, փոփ-դիվա Թեյլոր Սվիֆթը և Բարբի տիկնիկը հավակնում են «Տարվա մարդ» կոչմանը՝ ըստ ամերիկյան «Time» ամսագրի, հաղորդում է MK.ru-ն:
Հրատարակությունը հրապարակել է 9 թեկնածուներից բաղկացած կարճ ցուցակը: Հաղթողի անունը հայտնի կդառնա չորեքշաբթի օրը։
Նշվում է, որ Ռուսաստանի ղեկավարը «2023 թվականին բախվել է սպառնալիքի՝ «Վագներ»–ի ապստամբության պատճառով, բայց արդյունքում՝ ամրապնդել է իր դիրքերը»:
«Time»-ն արդեն իսկ Պուտինին ճանաչել է տարվա մարդ 2007 թվականին։