Երեք տարի անց արցախյան հակամարտությունը մնում է չլուծված. Հայ դատ 4։1 հաղթանակ ու կիսաեզրափակչի ուղեգիր․ Կանադան հաղթահարել է Գվատեմալայի արգելքը Ֆրանսիայում գործադուլ է․ արհմիությունները մեծացնում են ճնշումը կառավարության վրա «Փելիկանսը» հաղթել է «Ուորիորզին»․ Ֆիրսը գրանցել է իր առաջին տրիպլ-դաբլը Կանադային՝ 6։2․ ԱՄՆ-ի հոկեյիստուհիները կրկին աշխարհի չեմպիոն են «Խցանումները միայն տիկին Հակոբյանին չեն նյարդայնացնում»․Ավինյանը՝ Աննա Հակոբյանին Մեդվեդևը հաղթել է Կոբոլիին․ հաջորդ մրցակիցն Ալկարասն է 69 րոպեում՝ 6։2, 6։2․ Ալկարասը հզոր մեկնարկ է տվել ամփոփիչ մրցաշարին Արմեն Գրիգորյանի հայտարարության մի մասի հետ համաձայն չեմ, մի մասի հետ՝ համաձայն. Ռուբինյան Վերջին տեղից դուրս գալու առաքելությամբ․ Ֆրանկը գլխավորել է «Քրիսթալ Փելասը» Ինֆանտինոյի նոր մրցակիցը․ եվրոպական ֆեդերացիաները սատարում են Դիալոյին 5 անպատասխան գոլ․ Գերմանիան ջախջախել է Նիդերլանդներին 

Հեղափոխական պաշտոնյաների աշխատանքի ՕԳԳ-ն. Արարատ Գրիգորյան

Վերլուծական

Շարունակելով անդրադառնալ հեղափոխական պաշտոնյաների աշխատանքի արդյունավետությանը՝ այսօր կխոսենք Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանից:

Եվ այսպես, Գրիգորյանը վերջին շրջանում աչքի է ընկել իր հակասական հայտարարություններով: Դիցուք՝ նա հայտարարել էր, որ իր տեղեկություններով՝ ադրբեջանական ստորաբաժանումները մնում են Ջերմուկի մատույցներում։ Այս հայտարարությունը նա արել էր այն բանից հետո, երբ ԳՇ պետը հայտարարել էր, որ որևէ լարվածություն մարզում,  մասնավորվապես՝ Ջերմուկում, չկա: Դրանից հետո Գրիգորյանը փոքր-ինչ փոխել էր խոսքերի տոնայնությունը՝ ասելով, որ կարող է կրակոցներ լինեն, բայց մեր դիրքերի ուղղությամբ կամ այնպիսի իրավիճակ, որ լարվենք, չենք ունեցել այդպիսի դեպք։  

Չնայած իր իսկ պնդումներին, որ մարզում առաջնային է լինելու բնապահպանության խնդիրներին լուծում տալը, բնության պահպանումը և բնակիչների առողջությունը, մարզպետը առավելապես հակված է հանքաարդյունաբերության զարգացմանը: Մասնավորապես, Վայոց ձորի մարզպետարանը դատի է տվել Ջերմուկի և Եղեգնաձորի ավագանիներին: Մարզպետարանը ՀՀ վարչական դատարանից պահանջում էր անվավեր ճանաչել ավագանիների որոշումները՝ Ջերմուկը, Եղեգնաձոր համայնքները էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքներում մետաղական հանքարդյունաբերությունն արգելելու վերաբերյալ: Մինչ այդ, Վայոց ձորի մարզպետարանը դատի էր տվել նաև իրենց համայնքները էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելող որոշումներ ընդունած Արենիի և Գլաձորի համայնքների ավագանիներին: Ի դեպ, դատարանը Գլաձորի ավագանու դեմ հայցը մերժել է: Ինչպես հասկանում ենք՝ Վայոց Ձորի մարզպետը որևէ ցանկություն չունի իր մարզը էկոլոգիապես մաքուր տեսնել և զբաղված է միայն հանքաարդյունաբերողների շահերի պաշտպանությամբ՝ դատի տալով սեփական մարզի համայնքներին:

Ոչ պակաս փոքր ձախողում է արձանագրվել մարզի ներդրումային ոլորտում: Չնայած այն բանին, որ մարզում ներդրումային համաժողով է կայացել՝ ներդրումային բում, մեղմ ասած, չկա: Ընդհանրապես Գրիգորյանը և իր թիմը նախընտրում են լռել իրենց ներգրավված ներդրումների մասին և նրանց կարելի է հասկանալ: Օրինակ՝ 2020 թվականի հուլիսի 1-ի դրությամբ մարզի 8 համայնքների տեղական բյուջներով ընդամենը եկամուտներ էին նախատեսվել 1 մլդ 115,7մլն ՀՀ դրամ, տեղական բյուջեներին ամրագրված ընդամենը եկամուտներից հավաքագրվել էր 1 մլդ 100,6 մլն ՀՀ դրամ, այսինքն՝ բյուջեի եկամուտները թերակատարվել էին:

Սակայն, օբյեկտիվության համար պետք է նշենք նաև այն դրական քայլերը, որոնք կատարվել են մարզպետի կողմից: Օրինակ, Եղեգիսում վերջերս արևային կայան էր տեղադրվել: Արևային կայանը տեղադրվել է ՍՊԸ–ի հետ համագործակցությամբ, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ֆինանսական աջակցությամբ՝ WWW-Հայաստանի և ՌԶԳ ՀԿ-ի կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում։ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը վերջերս նաև ներկա գտնվեց Վայքի համայնքապետարանի և Ճապոնիայի դեսպանատան միջև «ՀՈԱԿ-ի առաջին մասնաշենքի վերանորոգում» դրամաշնորհային ծրագրի ստորագրման արարողությանը: Կարևոր ծրագրերից նաև կարող ենք առանձնացնել այն, որ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը և մոսկովյան մշակութագործարարական կենտրոնը՝ Վայք քաղաքում և Մալիշկա բնակավայրում ռուսաց լեզվի երկամսյա անվճար դասընթացների ընդունելություն էին կազմակերպել՝ 7-14 տարեկան երեխաների համար։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Երեք տարի անց արցախյան հակամարտությունը մնում է չլուծված. Հայ դատ4։1 հաղթանակ ու կիսաեզրափակչի ուղեգիր․ Կանադան հաղթահարել է Գվատեմալայի արգելքըԿալիֆոռնիան դատական ​​հայց է ներկայացրել OpenAI-ի դեմ՝ հանրային անվտանգությանը սպառնալու համարՖրանսիայում գործադուլ է․ արհմիությունները մեծացնում են ճնշումը կառավարության վրա«Փելիկանսը» հաղթել է «Ուորիորզին»․ Ֆիրսը գրանցել է իր առաջին տրիպլ-դաբլըՆոյեմբերի սկզբին Պակիստանում ձերբակալվել է 796 աֆղան քաղաքացիԿանադային՝ 6։2․ ԱՄՆ-ի հոկեյիստուհիները կրկին աշխարհի չեմպիոն ենՌամաֆոսան կոչ է արել Մասկին հավատարիմ մնալ Հարավային Աֆրիկային «Խցանումները միայն տիկին Հակոբյանին չեն նյարդայնացնում»․Ավինյանը՝ Աննա ՀակոբյանինՄեդվեդևը հաղթել է Կոբոլիին․ հաջորդ մրցակիցն Ալկարասն էԲելգիան հայտարարել է Ռուսաստանի հետ հակամարտության նախապատրաստման մասին69 րոպեում՝ 6։2, 6։2․ Ալկարասը հզոր մեկնարկ է տվել ամփոփիչ մրցաշարինՕմանը և Իրանը քննարկել են ծովային ուղիների անվտանգությունը Արմեն Գրիգորյանի հայտարարության մի մասի հետ համաձայն չեմ, մի մասի հետ՝ համաձայն. ՌուբինյանՎերջին տեղից դուրս գալու առաքելությամբ․ Ֆրանկը գլխավորել է «Քրիսթալ Փելասը»Ինֆանտինոյի նոր մրցակիցը․ եվրոպական ֆեդերացիաները սատարում են Դիալոյին5 անպատասխան գոլ․ Գերմանիան ջախջախել է Նիդերլանդներին Սկանդալ ՔՊ-ում՝ Արմեն Գրիգորյանի շուրջ․ Զապն ու Օշականցի Գևորիկը դատվում ենPolitico. Կալասի բանակցություններից բացառումը արտացոլում է ԵՄ-ի ներսում ազդեցության ոլորտների շուրջ վեճըՊլեխանովի անվան համալսարանի Երևանի մասնաճյուղում ամփոփվեց FPV դրոնների դասընթացը78 ձայն՝ Ոսկանյանին․ ձյուդոյի ֆեդերացիայի նախագահը վերընտրվել էՎրաստանում ավարտվել է դեպի Ռուսաստանի սահման տանող կամրջի շինարարությունըԱրզումանյանը միացել է Ղազարյանին․ նոր զարգացում ֆուտբոլի ֆեդերացիայի ընտրություններից առաջՄիզապարկի քաղցկեղ․ փորձարկման ընթացքում կրկնության ռիսկը նվազել է 68%-ով«Հրավիրում եմ քննարկման». Ռուբինյանը ընդդիմադիրներին քաղաքական «գործա՞րք» է առաջարկումՌուբիոն բանակցություններ է վարել Բահրեյնի արտաքին գործերի նախարարի հետ՝ երկրի վրա Իրանի կողմից հասցված հարվածից հետոԵրկարակեցության նոր հուշում՝ աղիքային մանրէներից Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում. Թրամփի նոր քայլը, Իրանի սպառնալիքն ու ՈւկրաինանՍեմագլուտիդը փորձարկվել է 6–11 տարեկանների մոտ․ ի՞նչ են ցույց տվել արդյունքներըՇվեյցարիան պատրաստ է հյուրընկալել Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլը Միրզոյանն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը անդրադարձել են Կոսովոյում խաղաղապահ առաքելությանը Հայաստանի մասնակցությանը և դրա շարունակականությանըԿրծքագեղձի քաղցկեղ․ ԱՄՆ-ում նոր դեղային համակցություն է հաստատվելԱՄՆ-ը հայտարարել է Թրամփի վարչակազմի օրոք ավելի քան 2000 ահաբեկչի ձերբակալման մասին Մենք Սահմանադրության հարցը ժողովրդի հետ կորոշենք՝ առանց ընդդիմության.ԲադալյանՈՒղիղ․ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը պատասխանում է լրագրողների հարցերինԱդրբեջանցի զինծառայողը Անիի ուղղությամբ 6 կրակոց է արձակել․ գործը դատարանում էԱրհեստական եղջերաթաղանթ․ նոր հույս՝ տեսողությունը վերականգնելու համարԱՄՆ տրանսպորտի նախարարությունը պարզել է օդային երթևեկության խափանման հավանական պատճառը Լը Պենի առաջարկը բախում է առաջացրել Ֆրանսիայի նախագահական բանավեճում Այսօր բանտերը լցված են քաղաքական հալածանքի ենթարկվող մեր քաղաքացիներով». Լիլիթ ԳալստյանՖիդան. Ուկրաինայի վերաբերյալ համաձայնագիրը նաև խաղաղություն է նախատեսում ՌԴ-ի և Եվրոպայի միջև Ինքնավար զենքերի շուրջ բանակցությունները Ժնևում փակուղի են մտելՌուսաստանը ենթարկվել է 1441 ԱԹՍ-ի զանգվածային հարձակման, 800-ը՝ Մոսկվայի ուղղությամբՎենսը հայտարարել է ԱՄՆ-ում էլեկտրաէներգիայի հնարավոր անջատումների նախապատրաստական ​​աշխատանքների մասին Չշահարկեիք մարդու մահը. մենք ենք սպանե՞լ. խոսալ-թռնելն էլ նոր մշակույթա. Հասմիկ ՀակոբյանԱՄՆ-ը բացահայտել է Megaspeed-ի նկատմամբ քննության նոր մանրամասներՄոնղոլիայի նախագահը հայտարարել է հրաժարականի մասին Կանադան ու Չինաստանը համաձայնել են ընդլայնել մաքսային արտոնություններըԱԺ-ն օրակարգ չընդգրկեց Հայաստանում ժողովրդավարության հետընթացի վերաբերյալ նախագիծըՃապոնիան կործանիչներ է օդ բարձրացրել ու բողոք հայտնել Մոսկվային
Ամենադիտված