Ռաիսին ու Պուտինը Մոսկվայում կբանակցեն
Համաշխարհային ՄամուլԻրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին հինգշաբթի օրը կժամանի Մոսկվա, որտեղ երկկողմ բանակցություններ կանցկացնի Վլադիմիր Պուտինի հետ, հաղորդում է Իսլամական Հանրապետության պետական Tasnim գործակալությունը։
«Հինգշաբթի առավոտյան Իրանի նախագահը ՌԴ նախագահ Պուտինի պաշտոնական հրավերով կմեկնի Մոսկվա՝ կառավարության պաշտոնյաների և Իրանի առևտրատնտեսական շրջանակների ներկայացուցիչների բարձրաստիճան պատվիրակության գլխավորությամբ»,- ասվում է հրապարակման մեջ։
Նախագահները նախատեսում են քննարկել Մոսկվայի և Թեհրանի միջև առևտրատնտեսական և քաղաքական համագործակցությունը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր, հատկապես Պաղեստինում տիրող իրավիճակը։