Թուրքիան «Kızılelma» ԱԹՍ–ներ կմատակարարի Ադրբեջանին
ԹուրքիաԹուրքական նոր «Kızılelma» անօդաչու թռչող սարքը, որը մշակվել է «Baykar»-ի կողմից, կթռչի Ադրբեջանի երկնքում, հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիթ Բագչին։
Բագչին հիշեցրել է, որ թուրքական «Բայրաքթար» հարվածային անօդաչու թռչող սարքերն արդեն համալրել են Ադրբեջանի ռազմաօդային ուժերի զինանոցը։ «Այդ անօդաչու թռչող սարքերն արդեն թռչում են Ադրբեջանի երկնքում և ապահովում նրա անվտանգությունը։ Այնուամենայնիվ, Թուրքիան մշակել է նաև «Kızılelma» անօդաչու թռչող սարքը։ Շուտով այն կսկսի թռչել Ադրբեջանի երկնքում։ Թուրքիան ընդլայնում է համագործակցությունը Ադրբեջանի հետ՝ համաձայն Շուշիի հռչակագրի», - մեջբերում է նրա խոսքերը Report-ը։