Ադրբեջանն արկեր է արտադրում Ուկրաինայի զինված ուժերի համար․ ԶԼՄ
Համաշխարհային ՄամուլԱդրբեջանը, ի թիվս այլոց, զբաղվում է ուկրաինական զինված ուժերի կարիքների համար 122 մմ տրամաչափի արկերի արտադրությամբ։ Այս մասին տեղեկությունը պատահաբար հայտնել է ուկրաինացի ռազմական թղթակից Ռոման Բոչկալան, փոխանցում է RTVI-ն։
RTVI-ն ուշադրություն է հրավիրել ուկրաինացի ռազմական թղթակցի հրապարակման վրա, որում նա պատմում է օտար երկրում զինամթերքի արտադրության մասին։
«Արտադրամասի լուսանկարներից մեկում, որտեղ Բոչկալան պահում է դրոշը, նրանից ձախ և աջ կողմերում գտնվող երկու սյուների վրա տեղադրված են տեղեկատվական ստենդներ՝ ադրբեջանական Palladium ընկերությունների խմբի խորհրդանիշով։ Ընկերության գործընկերների էջում նշված է «Ուկրոբորոնպրոմ»-ը»,- ասվում է հրապարակման մեջ։